Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագիր
18.11.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի նոյեմբերի 5-ի N 1620-Լ որոշմամբ հաստատված՝ 63–72 տարեկան քաղաքացիների տնտեսական ներուժի իրացման և բիզնես նախաձեռնությունների աջակցության ծրագրի շրջանակում նախատեսվում է ֆինանսական աջակցություն տրամադրել համապատասխան չափանիշներին բավարարող քաղաքացիներին՝ իրենց տնտեսական և ձեռնարկատիրական նախաձեռնություններն իրականացնելու նպատակով։
Ծրագրի նպատակն է խթանել ավագ սերնդի քաղաքացիների տնտեսական ակտիվությունը, նպաստել նրանց մասնագիտական փորձի և կարողությունների իրացմանը՝ հնարավորություն ընձեռելով սկսել, շարունակել, ընդլայնել կամ վերակազմակերպել ձեռնարկատիրական գործունեությունը։
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է անցնել սահմանված կրթական փուլը, մշակել գործարար ծրագիր և դիմել ծրագրի պայմաններին համապատասխան։
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ http://armavir.mtad.am/files/announcements/26149.pdf
Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Ձեռներեցության վարչություն
Հեռ․՝ 011 597-118, 011 597-122


