Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպանին

20.11.2026

Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարիկե Մոնրոյ-Վինթերին։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Նիդերլանդների միջև պետական մակարդակով ձևավորված համագործակցությանը, դրա շրջանակում իրականացվող և ընթացիկ ծրագրերին ու նախանշված առաջնահերթություններին՝ դիտարկելով նաև այդ համագործակցության ներուժը Արմավիրի մարզի զարգացման, տարբեր ոլորտներում փորձի փոխանակման և համատեղ նախաձեռնությունների իրականացման տեսանկյունից։

Կարևորվել է միջազգային գործընկերների հետ կապերի զարգացումն ու համագործակցության նոր հնարավորությունների բացահայտումը՝ մարզի զարգացմանը միտված ծրագրերի իրականացման նպատակով։ 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-11-20 17:35:33