Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքում մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հանդիպում-քննարկում՝ մարզում կարմրուկի դեմ կանխարգելիչ միջոցառումների իրականացման թեմայով: Քննարկմանը մասնակցում էին առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը, ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման ազագային կենտրոն ՊՈԱԿ–ի Արմավիրի մասնաճյուղի տնօրեն Նաիրա Սարգսյանը, ՀՀ Արմավիրի մարզի իմունիզացիայի պատասխանատու...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է Տեղական ինքնակառավարման օրվան նվիրված հանդիսավոր նիստին 10.11.2023
Տեղական ինքնակառավարման օրվա կապակցությամբ այսօր տեղի է ունեցել հանդիսավոր նիստ, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նախարար Գնել Սանոսյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մարզպետները, համայնքապետերը և միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Նախարարը ողջունել է բոլորին և շնորհավորել Տեղական ինքնակառավարման համակարգի ձևավորման 27-ամյակի կապակցությամբ։ «ՏԻՄ բոլոր ներկայացուցիչներին շնորհավորում եմ այս կարևոր տոնի առթիվ՝ մաղթելով հաջողություններ և հաստատակամություն...

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում կներդրվի աղբահանության նոր համակարգ 10.11.2023
Մարզերում առաջնահերթ լուծում պահանջող անհետաձգելի ծրագրով ՀՀ Կառավարության 09.11.2023 թվականի նիստով Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 516.503.2 հազար ՀՀ դրամ, որից 476.100.0 հազար ՀՀ դրամը հատկացվելու է Վաղարշապատ համայնքի կարիքների համար աղբամանների և մեքենաների ձեռք բերումն ապահովելու նպատակով։ Նշված ծրագրով «Բնակարանային կոմունալ վարչության» ավտոպարկը կհամալրվի 7 աղբատար, 1 ինքնաթափ մեքենաներով, կգնվի շուրջ 1200 մեծ աղբաման։ Այսպես, ՀՀ Կառավարության...

Թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար 10.11.2023
Մեկնարկում է թվային գրագիտության զարգացման դասընթաց՝ մարզաբնակ կանանց համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ զարգացման ծրագրի (ՄԱԶԾ/UNDP) նախաձեռնությամբ՝ Armenian Code Academy կազմակերպության կողմից՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ։ Նախաձեռնության նպատակն է զարգացնել մարզաբնակ շուրջ 1000 կանանց թվային գրագիտության կարողությունները․ վերջիններս հնարավորություն կունենան ծանոթանալ թվային սարքերի և ծրագրային ապահովման հիմունքներին, ինչպես նաև տեղեկատվական...

50 ՀԱԶԱՐ դրամ սոցիալական աջակցության երկամսյա ծրագիր՝ ԼՂ-ի բռնի տեղահանված անձանց համար 10.11.2023
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց առաջնային սպառողական ծախսերը հոգալու նպատակով կիրականացվի սոցիալական աջակցության միջոցառում՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար՝ ամսական 50 հազարական դրամի չափով։ Ծրագրից կկարողանան օգտվել 100 հազար դրամ միանվագ սոցիալական աջակցության միջոցառման շահառու հանդիսացող անձինք՝ որոշ բացառություններով։ Միջոցառման շահառու չեն հանդիսանա հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող, ՀՀ ում չգտնվող և բանկային հաշիվներում 2 մլն դրամական շեմից...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովաննիսյանի ուղերձը Տեղական ինքնակառավարման մարմինների օրվա առթիվ 10.11.2023
Հարգելի՛ գործընկերներ, ջերմորեն շնորհավորում եմ Տեղական ինքնակառավարման մարմինների բոլոր ներկայացուցիչներին մասնագիտական տոնի կապակցությամբ: Հայաստանի Հանրապետությունում ձևավորված տեղական ինքնակառավարման համակարգը կարևոր դերակատարություն ունի մեր պետականության կայացման և հզորացման գործընթացում: Այս համակարգն ապացուցել է իր կենսունակությունն ինչպես համայնքների զարգացման, այնպես էլ երկրի առաջընթացի ապահովման գործում: Տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների արդյունավետ...