Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Կառավարությունն Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 31 միլիոն 906 հազար ՀՀ դրամ 17.07.2026
ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի հերթական նիստում որոշում է կայացվել ՀՀ պետական բյուջեից, համաֆինանսավորան նպատակով, Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացնել 31 միլիոն 906 հազար դրամ՝ Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրում ասֆալտապատման աշխատանքների իրականացման համար։
Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության և Արմավիրի մարզպետի աշխատակազմի համապատասխան ոլորտային պատասխանատուների հետ համատեղ այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում տեղի է ունեցել <<Արմավիրի մարզում բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, դրանց հետևանքով բնակչությանը և բնությանը հասցվող վնասների ռիսկերի նվազեցումը>> թեմայով աշխատաժողով՝ մարզի համայնքների և վարչական շրջանների ղեկավարների...

Պանելային քննարկում` Զարթոնք բնակավայրում. մասնակցել է մարզպետ Վահրամ Խաչատրյանը 14.07.2026
ՀՀ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն այսօր Մեծամոր համայնքի Զարթոնք բնակավայրում ներկա է գտնվել Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության համագործակցությամբ կազմակերպված իրավունքներին առնչվող իրազեկման միջոցառմանը, որին մասնակցել են Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո–Վինտերը, Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը,...

Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը 10.07.2026
ՀՀ կառավարության աջակցությամբ ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական ամառային երաժշտական փառատոնը՝ նոր հարթակ, որը միավորում է երիտասարդ երաժիշտներին, ստեղծագործական գաղափարներն ու երաժշտության շուրջ ձեւավորվող համայնքը։ Մասնակից երաժշտական խմբերը հնարավորություն կունենան իրենց ստեղծագործությունները և կատարումները ներկայացնելու լայն լսարանին, իսկ լավագույնները կարժանանան մրցանակների՝ 10 միլիոն ՀՀ դրամ ընդհանուր մրցանակային ֆոնդից։ Մրցանակային ֆոնդ...

Մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 09.07.2026
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Արամ Գրիգորյանն անցկացրել է քաղաքացիների հերթական ընդունելությունը, որին ներկա են եղել մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները։ Քաղաքացու կողմից բարձրացված խնդիրը վերաբերվել է սոցիալական հարցերին։ Արամ Գրիգորյանը քաղաքացու կողմից ներկայացված խնդիրները քննարկել է ոլորտային պատասխանատուների հետ, տրվել են պարզաբանումներ։ Տեղեկացնենք, որ ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել Արմավիրի մարզպետի...
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ, ՀՀ Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող մարզային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ։ Նիստի ընթացքում քննարկվել են 2026 թվականի հունիսի 24-ին Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքում և Մեծամոր համայնքի Տանձուտ բնակավայրում գրանցված սելավի և ուժեղ քամու հետևանքով բնակիչների գյուղատնտեսական հողատարածքներին, անշարժ գույքին, ինչպես նաև ջերմոցային...


