Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր

Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր 07.11.2023

Անասնաբուծության ճյուղում իրականացվող ներդրումային ծրագրերին աջակցության տրամադրման փորձնական ծրագիր Ծրագրի շահառուներ կարող են հանդիսանալ անասնաբուծության ճյուղում՝ տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղություններով առնվազն 1 մլրդ դրամի ներդրումային ծրագիր իրականացնող ռեզիդենտ իրավաբանական անձինք։ Ներդրումների կառուցվածքում կապիտալ ներդրումների տեսակարար կշիռը պետք է կազմի 70 % և ավելին, որի առնվազն 60 %-ը պետք է կազմի շենքեր-շինությունների կառուցման և դրանց...

Մանրամասներ՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ

Մանրամասներ՝ ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց կենսաթոշակների և նպաստների վերաբերյալ 07.11.2023

 Հոկտեմբերի 26–ին կայացած նիստում Կառավարությունն ընդունել է ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու մասին որոշում: Ըստ այդմ՝ օրենքի ուժով նրանք ունեն կենսաթոշակի և նպաստի իրավունք, եթե բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին: Այսինքն, անկախ ԼՂ-ում կենսաթոշակ կամ նպաստ ստացած լինելու հանգամանքից, ԼՂ–ից բռնի տեղահանված անձինք ՀՀ-ում կենսաթոշակի կամ նպաստի իրավունք ձեռք կբերեն Հայաստանի...

Հանդիպում–քննարկում՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շուրջ

Հանդիպում–քննարկում՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շուրջ 04.11.2023

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի ուղեկցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է Արմավիրի մարզի Նորակերտ համայնքի բնակիչների հետ՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը քննարկելու և նրանց հուզող հարցերին ծանոթանալու նպատակով։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հողամասերի իրավական կարգավիճակի ճշգրտմանը, կադաստրային անճշտություններին ու անհամապատասխանություններին առնչվող հարցեր։ Նախարարը պատասխանել է մասնակիցների հարցերին և ամփոփելով քննարկումը`...

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությունը

Տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությունը 04.11.2023

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և...

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանին նվիրված հուշ-ցերեկույթին

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել Արցախի հերոս Հակոբ Հարությունյանին նվիրված հուշ-ցերեկույթին 03.11.2023

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.11.2023

  Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան բակում տեղի կունենա Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշ- ցերեկույթ։  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-18 12:41:35