Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրում Գիտելիքի և դպրության տոնը նշվեց նոր վերակառուցված դպրոցում 01.09.2023
Գիտելիքի և դպրության օրվա առթիվ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան այցելել է Արմավիրի մարզի Պտղունք բնակավայրի Տիգրան Մեծի անվան նորակառույց դպրոց։ Վարչապետը ներկա է գտնվել առաջին դասարանցիների նորամուտին նվիրված միջոցառմանը, շնորհավորել բոլորին Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Նիկոլ Փաշինյանն իր խոսքում հիշատակեց 2018 թվականին Պտղունք կատարած առաջին այցը, երբ մի խումբ բնակիչներ խնդրեցին վարչապետին այցելել դպրոց: Այցից հետո ուշացնել չտվեց կառավարության որոշումը, որով...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ 01.09.2023
Սիրելի՛ դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, կրթության բնագավառի նվիրյալներ, ջերմորեն շնորհավորում եմ Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ։ Կրթության դերն առանձնահատուկ նշանակություն է ունեցել հայ ժողովրդի կյանքում, իսկ գիրն ու դպրությունը մեր ժողովրդի գերագույն արժեքներից մեկն է եղել։ Մաշտոցյան գրերի ստեղծումը, դրան հաջորդած դպրոցաշինության ու կրթության վերելքը մեր ազգային վերածննդի, գիտության ու մշակույթի զարգացման, ազգային ինքնագիտակցության հիմքն են եղել: Այսօր էլ...

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ներկա է գտնվել Տարոնիկի միջնակարգ դպրոցի նախակրթարանի բացմանը 01.09.2023
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի միջնակարգ դպրոց՝ ներկա գտնվելու «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» ծրագրի շրջանակներում նախադպրոցական կրթության միկրոծրագրով հիմնված նախակրթարանի բացմանը: Համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի և կրթության ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետը շրջել է նորաբաց նախակրթարանում, ծանոթացել իրականացված աշխատանքներին, ստեղծված պայմաններին: Իր խոսքում մարզպետը...

ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ 31.08.2023
2023 թվականի օգոստոսի 31-ին կայացած ՀՀ կառավարության նիստով ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 73,579.2 ՀՀ դրամ Մասնավորապես՝ Արմավիրի մարզի Արաքս համայնքի Արաքս գյուղի Դրոյի փողոցի 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակի բարեկարգման 2022 թվականի սուբվենցիոն ծրագրի համար կառավարությունը հատկացրել է 3,967.0 ՀՀ դրամ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքներն ավարտվել են: Նշենք, որ մանկապարտեզի վերանորգման աշխատանքներն էլ իրականացվել էին 2020 թ սուբվենցիոն ծրագրով և հանձնվել է...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում 31.08.2023
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանի գլխավորությամբ 2023 թվականի օգոստոսի 30-ին կայացել է միջգերատեսչական հրատապ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և հայտնվելու գոտում գտնվող երեխաների բացահայտման աշխատանքների ակտիվացմանը՝ ըստ անհրաժեշտության երեխաների իրավունքների պաշտպանությանը համապատասխան քայլեր ձեռնարկելու նպատակով: Քննարկումն իրականացվեց համայնքների ղեկավարների...

Հայտարարվել է մրցույթ՝ «ՀՀ 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» փորձագիտական խմբի համար 31.08.2023
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է մրցույթ «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի փորձագիտական գնահատման խմբի ձևավորման նպատակով: Հայտերն ընդունվում են մինչև 2023 թ. սեպտեմբերի 17-ը՝ ժամը 00:00 Մանրամասները՝ https://escs.am/am/news/17976