Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն ու UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան-ը շարունակում են ներկայացնել մի շարք խորհուրդներ, որոնք ուղղված են՝ պայթյունների նկատմամբ վախը հաղթահարելուն, շրջապատում կատարվող բռնությունը բացատրելուն, միմյանցից հեռու գտնվող ընտանիքի անդամների մասին խոսելուն, երեխաների հետ խորը շնչառական վարժություններ կատարելուն, սիրելի մարդկանց զոհվելու լուրը հայտնելուն, և այլն։ Երեխաների և...

ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիր 17.10.2023
ՀՀ-ում ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագրի շրջանակներում տնտեսավարողներին տրամադրվում են մատչելի վարկային ռեսուրսներ։ Ծրագրով առաջարկվում են հետևյալ պայմանները. յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 3.0 մլրդ դրամի չափով․ յուրաքանչյուր շահառուի կողմից կառուցվող յուրաքանչյուր մեկ ամբողջական ջերմատան մակերեսը պետք է կազմի 1 հա և ավելի․ տրամադրվող վարկի տոկոսադրույքը կսուբսիդավորվի 10 տոկոսային կետով․...

Ուղեցույց ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողների և ՀՀ պետական ուսումնական հաստատությունների համար 17.10.2023
Ուղեցույցը կօգնի հասկանալ՝ ✅Ինչպես ստանալ 2023-2024 ուստարվա ուսման վարձի լրիվ կամ մասնակի փոխհատուցում Ո՞վ կարող է ստանալ կրթաթոշակ ⁉️Ինչպե՞ս ստանալ կրթաթոշակ Մանրամասները՝ https://escs.am/am/news/18600

Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը 17.10.2023
Գործարկվել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ուսուցիչների աջակցության հարթակը, որտեղ այս պահին հասանելի է ՀՀ մարզերի հանրակրթական դպրոցներում առկա 1422 ուսուցչի թափուր աշխատատեղ: ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները կստանան 30 տոկոս հավելավճար, որոշ համայնքներում՝ նաև ամենամսյա 50 հազար դրամ լրավճար: Ինչպե՞ս պետք է ՀՀ մարզեր ուսուցիչների գործուղման համակարգում գրանցվեն և հայտ ներկայացնեն Հայաստանում փաստացի բնակվող ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչները՝ ներկայացված է ըստ քայլերի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր Արմավիր համայնքում այցելել է 44-օրյա պատերազմում հայրենիքի պաշտպանության ժամանակ անմահացած Ազիզ Աղաջանյանենց տուն: Մարզպետին դիմավորեցին Ազիզի ծնողները՝ Սամվել և Մելանյա Աղաջանյանները՝ նորածին որդուն՝ լուսաշող Արեգին գրկած: Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը ողջունեց հերոսածին ծնողներին, ապա հարգանքի տուրք մատուցեց հերոս եղբայրների հիշատակին նվիրված փառքի անկյունի մոտ։ Ազիզի Արեգը (նորածին որդուն Ազիզի ծնողներն անվանակոչել են Արեգ, քանի...

Ուշադրություն 16.10.2023
ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում սույն թվականի նոյեմբերի 14-ին կայանալու են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/69786.pdf