Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հաստատվել է դպրոցի տնօրենի նշանակման նոր կարգը 28.11.2023
ՀՀ կառավարությունը հաստատել է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման նոր կարգը: Հանրակրթության ոլորտում հաստատությունների ղեկավարման համակարգում կարևոր է ունենալ դպրոցի բովանդակային կառավարման քաղաքականության ամբողջական շղթա՝ տնօրենների ընտրության և նշանակման գործընթացից մինչև հետագա գործունեության մշտադիտարկում, վերահսկում, խթանում և...

Բնակավայրի փողոցների կառուցում/նորոգում ասֆալտապատում բաղադրիչով 2023 թվականին հիմնանորոգվել է Արմավիրի մարզի Նորավան, Այգեվան բնակավայրերի կենտրոնական փողոցները, Մյասնիկյան բնակավայրի Բաղրամյան փողոցը, Լուկաշին բնակավայրի Թամանյան փողոցը՝ ընդհանուր 2.385 գծամետր երկարությամբ։ Ընթացքի մեջ են նույն ծրագրի ևս 3 ենթածրագիր՝ Սահմանապահների փողոցի Հանրապետության-Աբովյան և Երևանյան-Շահումյան հատվածների, Թումանյան և Հ․Ավետիսյան փողոցների Երևանյան-Շահումյան հատվածների, Շահումյան փողոցի...

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանի, Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի, համայնքապետերի ուղեկցությամբ ծանոթացել է պետական բյուջեի միջոցներով մարզում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Նախարարի առաջին կանգառը Քարակերտ բնակավայրն էր, որից հետո դիտարկել է Ակնալիճ - Մեծամորի թանգարան հանրապետական նշանակության ավտոճանապարհահատվածի միջին նորոգման աշխատանքները, որոնք արդեն ավարտվել են։...

2023 թվականի նոյեմբերի 23-ից 24-ը Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզում անցկացվեց «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզման սպառնալիքի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժություն։ ՈՒսումնական նպատակները՝ 1. Ստուգել ուսումնավարժությունում ընդգրկված մասնակիցների պատրաստությունը ԱԻ առաջացման դեպքում բնակչության և տարածքների պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման ուղղությամբ։ 2....

ՀՀ Արմավիրի մարզի 2024 թ. համայնքներին համահարթեցման սկզբունքով հատկացվող դոտացիաների մասին 24.11.2023
ՀՀ Արմավիրի Արմավիրի մարզի 8 համայնքների բյուջեների «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով դոտացիներ տրամադրելու նպատակով «Հայաստանի Հնարապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված հատկացումների ընդհանուր գումարը կազմել է 9.160.127.6 հազար ՀՀ դրամ՝ նախորդ 2023 թվականի 6.849.910.3 հազար ՀՀ դրամի համեմատ կամ ավելացել է 2.310.217.3 հազար ՀՀ դրամով: Մասնավորապես՝ Արաքս համայնքի 2024 թվականի դոտացիան հաստատվել է 862.121.6 հազար...

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի ուղեկցությամբ այսօր հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Քարակերտ բնակավայրում հաստատված ընտանիքներին։ Զրուցելով արցախցիների հետ, լսելով նրանց կարիքներն ու խնդիրները՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նախ ներկայացրեց Կառավարության կողմից այս պահին իրականացվող աջակցության ծրագրերը հումանիտար օգնությունները, որից հետո տվեց համապատասխան հանձնարարականներ՝ շարունակել գույքագրել յուրաքանչյուր բնակչի...