Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս 02.12.2022

Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի համայնքապետ Դավիթ Խուդաթյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարության մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան Արմավիրի ուսումնական զորամաս: Մեծանուն հայի՝ Հովհաննես Բաղրամյանի ծննդյան 125-ամյակի կապակցությամբ նրանք ծաղիկներ են խոնարհել մարշալի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, որի կողքին մարզպետը խորհրդանշական ծառ է տնկել՝ ի հիշատակ հայազգի զորահրամանատարի: Այնուհետև մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը շրջայց...

Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի երեք համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը

Կառավարությունը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի երեք համայնքի նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու մասին որոշման նախագիծը 01.12.2022

Կառավարության նիստում այսօր գործադիրը հավանության է արժանացրել Արմավիրի մարզի Խոյ, Արաքս և Բաղրամյան համայնքներին ՀՀ պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արմավիրի մարզպետարանին 66 մլն 848.2 հազար դրամ հատկացնելու վերաբերյալ որոշման նախագիծը, ըստ որի՝ Խոյ համայնքի Գեղակերտ բնակավայրում չգազաֆիկացված` Ն. Շնորհալի, Վ. Աճեմյան, Վ. Տերյան, Տիգրան Մեծ և Գ. Նարեկացու փողոցների 2413 գծմ երկարությամբ գազատարի անցկացում...

Ընթացքի մեջ են Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները

Ընթացքի մեջ են Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները 01.12.2022

2022 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում ընթացքի մեջ են Արաքս համայնքի Ապագա բնակավայրի այգու կառուցապատման աշխատանքները: Ծրագրի պայմանագրային արժեքը՝ 9.98 մլն դրամ է, որի 45%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 55%-ը՝ պետության կողմից: Իրականացվող աշխատանքների ընթացքում նախատեսվում է կառուցապատել Ապագայի 694 քմ մակերեսով այգին, որտեղ բնակիչները հարգանքի տուրք են մատուցում Հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը տված հերոսների հիշատակին: Կապալառու ընկերությունը...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 30.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի մոտ այսօր կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիները մարզպետին հիմնականում դիմել են հողաշինական խնդիրներով, սոցիալական և անձնական բնույթի հարցերով: Քաղաքացիների կողմից բարձրաձայնված հարցերը տեղում քննարկվել են ոլորտային պատասխանատուների հետ, դրանց տրվել են համարժեք պարզաբանումներ և ներկայացվել լուծման հնարավոր տարբերակներ: Տեղեկացնենք, որ քաղաքացիների հաջորդ ընդունելությունը տեղի կունենա սույն...

Մարզպետը ներկա է գտնվել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված խանջյանցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացմանը

Մարզպետը ներկա է գտնվել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված խանջյանցի հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացմանը 29.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Խանջյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված հերոսների հիշատակը հավերժացնող խաչքարերի բացման արարողությանը: Միջոցառման մեկնարկին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան պատերազմներում զոհված հայորդիների անմար հիշատակը, որից հետո ձեռամբ Արմավիրի թեմի հոգևորաց դասի տեղի է ունեցել խաչքարերի օծումը: Ողջունելով հիշատակի միջոցառման մասնակիցներին՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է. «Անհատապես իմ խորին...

Շարունակվում են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի համայնքային այցերը

Շարունակվում են մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի համայնքային այցերը 29.11.2022

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Շենավան, Փշատավան, Նալբանդյան և Հայկավան բնակավայրեր, հետևել 2022 թվականի համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրով իրականացվող աշխատանքների ընթացքին: Շենավանում մարզպետին ներկայացվել է, որ գազաֆիկացման աշխատանքների ավարտը նախատեսվում է մինչև 2023 թվականի փետրվար ամիսը: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը՝ 59,038 մլն. դրամ է, որի 55%-ը համաֆինանսավորում է համայնքը, իսկ 45%-ը՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-01 17:51:36