Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցություն 29.08.2013
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի բուժհաստատությունների տնօրենների ամենամսյա խորհրդակցությունը, որին մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Լարիսա Մուրադյանը, ՀՀ ԱՆ ՊՀՀ Արմավիրի տեսչության պետ տիկին Հասմիկ Հարությունյանը, մարզի գլխավոր վարակաբան Վ. Մանվելյանը, մարզպետարանի ենթակայության և մարզի համայնքային բժշկական հաստատությունների տնօրենները: Տիկին Մուրադյանը ներկայացրեց օգոստոս ամսին ՀՀ ԱՆ - ի կողմից ուղարկված...
Օգոստոսյան խորհրդակցություն՝ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ 28.08.2013
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը: Բացման խոսքով հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ ցանկացավ նրանց ուժ, եռանդ, որպեսզի կարողանան իրենց գիտելիքները հնարավորինս մատչելի ձևով փոխանցել աշակերտներին: Այնուհետև զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը :...
Մամուլի ասուլիս՝ մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ 23.08.2013
Այսօր մարզային ԶԼՄ-ների մասնակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հիմնականում ներկայացրեց մայիսի 12-ի կարկտահարությունից տուժած գյուղացիական տնտեսություններին ցուցաբերված օժանդակության ծրագրերը: <<Ինչպես գիտեք մայիսին տեղացած կարկուտը մեծ վնաս հասցրեց մարզի 46 համայնքի գյուղացիական տնտեսություններին, համայնքներից 23-ում վնասի չափը կազմեց 100 տոկոս: Ընդհանուր առմամբ, մարզի գյուղացիական տնտեսություններն ունեցան շուրջ 25 մլրդ դրամի...
Մարզում ավելանում է բարեկարգ կրթօջախների թիվը 22.08.2013
Ավարտական փուլում են 2013 թվականի ՀՀ կառավարության 4-րդ հրատապ ծրագրով Արմավիրի մարզի մի շարք համայնքներում իրականացվող դպրոցների վերանորոգման աշխատանքները: Այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ այցելեց Նոր Արտագերսի միջնակարգ դպրոց: Այստեղ, չնայած կատարված աշխատանքներին, օրախդիր հարց է մնում դպրոցի մարզադահլիճի տանիքի վերանորոգումը: Մարզպետը խոստացավ, որ այդ...
Հարգանքի տուրք մատուցվեց Օշականի ճակատամարտում զոհվածների հիշատակին 17.08.2013
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի արվարձանում վեր է խոյանում <<Օշականի հերոսներին>> անունը կրող հուշարձանը, որը կանգնեցվել է ի պատիվ 1827 թվականին Օշականի ճակատամարտում ընկած 1131 ռուս զինվորների հիշատակի: Հիշյալ ճակատամարտում ռուս գեներալ Կրասովսկու և հայ աշխարհազորայինների հաղթանակը պատմության հերոսական էջերից մեկն է թե´ հայ, թե´ ռուս ժողովուրդների համար, որի 186-ամյակը լրացավ այս տարի: Այդ կապակցությամբ այսօր՝ օգոստոսի 17-ին, Հայաստանում...
Արմավիրի մարզում Ոռոգման համակարգերի հիմնանորոգման ծրագրի շրջանակում խորքային հորեր են վերականգնվել 17.08.2013
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Արմավիրի մարզում ծանոթացավ Ոռոգման համակարգերի հիմնանորոգման 2013թ. պետական ծրագրի շրջանակում կատարված աշխատանքներին: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի, ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի պատասխանատուների ուղեկցությամբ փոխվարչապետը եղավ «Սեւջուր-Ախթամար» եւ «Ակնալիճ» ՋՕԸ-երի սպասարկման տարածքներում, որտեղ կատարվել են խորքային հորերի վերականգնման, խողովակաշարերի երկարացման, ջրահավաք հանգույցների...