Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր Արմավիրի թիվ 1 մշակույթի տանը տեղի ունեցավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո կազմակերպվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան 8-րդ մրցույթ-փառատոնի Արմավիրի մարզային փուլը: Այս տարի փառատոնը նվիրված է հայ մեծանուն բանաստեղծներ Հովհաննես Թումանյանին և Ավետիք Իսահակյանին: Մրցույթին մասնակցեց մարզի քաղաքային և գյուղական համայնքների 40 դպրոցական: Փառատոնն անցկացնող հանրապետական ժյուրին ընտրեց 6 լավագույններին` 11-14 և 15-17 տարիքային խմբերից, յուրաքանչյուր խմբից երեքական...
Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը 04.11.2014
Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին մարզպետի տեղակալներ Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների պատասխանատուները և ջրօգտագործող ընկերությունների տնօրենները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը` մարզի խորհրդին...
Ի գիտություն 31.10.2014
2014 թվականի հոկտեմբերի 4-ին, ժամը 11.00-ին ՀՀ Արմավիրի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը: Ծանոթանալ մարզխորհրդի նիստի օրակարգին
Կայացավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը 31.10.2014
Արմավիրի թիվ 1 մշակույթի տանն այսօր տեղի ունեցավ <<Երգը բարեկամության կամուրջ է>> խորագիրը կրող ռուսական երգի հանրապետական երրորդ փառատոնը, որին ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Ռուսաստանի հայերի միության և համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ, ռուսաց լեզվի զարգացման հայկական կենտրոնի նախագահ Վլադիմիր Ավեյանը, ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե...
Խորհրդակցություն` համայնքապետերի մասնակցությամբ 22.10.2014
ՀՀ Արմավիրի մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ այսօր մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը, աշխատավարձի պարտքերի մարմանը և 2014 թվականի աշնանացանի ընթացքին վերաբերող հարցեր: Ներկայացնելով հաշվետու ժամանակահատվածում մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների փաստացի մուտքերը` մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը նշեց, որ նախատեսված 1...
Մարզպետն ընդունեց Արևելյան գործակցության դեսպաններին 22.10.2014
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Հայաստան ժամանած Արևելյան գործակցության դեսպաններին Շվեդիայից, Դանիայից, Լեհաստանից, Սլովենիայից և Հունգարիայից: Հանդիմանը ներկա էր նաև փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը: Այցի նպատական էր ներկայացնել Արևելյան գործակցության նախաձեռնությունը և ուղիներ գտնել ակտիվացնելու Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը ողջունեց Արևելյան գործակցության դեսպանների այցն Արմավիրի մարզ և նրանց առաքելությունը` նշելով, որ...