Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տեղեկատվություն՝ Արմավիրի ՍԾՏԳ-ում 2013 թվականի հուլիս ամսին կատարված աշխատանքների վերաբերյալ 12.08.2013
2013 թվականի հուլիս ամսին Արմավիրի ՍԾՏԳ-ի կողմից սահմանված կարգով կատարվել են հետևյալ աշխատանքները 1. Գործակալությունում հունիս ամսվա ընտանիքների անապահովության գնահատման համակարգում փաստագրվել է 211 ընտանիք, որից 143-ը՝ նպաստառու: 2. Նպաստի իրավունք է ունեցել 2178 ընտանիք: 3.Հրատապ օգնություն է տրվել 149 ընտանիքի: 4.Գործակալությունում հաշվառվել է 0 հաշմանդամ /ՎԱԾ/: 5.Երեխայի ծննդյան միանվագ նպաստ է վճարվել 116 ընտանիքի: 6.Մինչև 2 տարեկան երեխայի...
Հանրապետության վարչապետն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր 31.07.2013
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արմավիրի մարզ: Կառավարության ղեկավարի այցը մեկնարկել է մարզի Աղավնատուն և Սարդարապատ համայնքներից, որտեղ վարչապետը ներկա է գտնվել վերանորոգված բժշկական ամբուլատորիաների բացման հանդիսավոր արարողությանը: Տիգրան Սարգսյանը ծանոթացել է վերակառուցված շենքերի պայմաններին, զրուցել բուժանձնակազմի հետ, լսել նրանց կարծիքը և շնորհակալական խոսքերը: 2006թ. «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր-2»...
Շնորհակալական նամակ՝ ուղղված Հայակական Կարմիր խաչի ընկերության նախագահին 16.07.2013
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր իր և մարզի՝ կարկտից մեծ վնաս կրած համայնքների ղեկավարների ու ազգաբնակչության անունից շնորհակալական նամակ է հղել Հայակական Կարմիր խաչի ընկերության նախագահ Մխիթար Մնացականյանին՝ մարդասիրական աննախադեպ դրսևորման համար, որի արդյունքում այս օրերին կարկտից առավել տուժած 4000 գյուղացու տրամադրվել է սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ՝ զգալիորեն թեթևացնելով նրանց առօրյա հոգսերը: Նամակում մասնավորապես ասված է. <<Մենք երախտապարտ ենք...
Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ ավանդական դարձած Տոլմայի փառատոնը 10.07.2013
Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ Տոլմայի համահայկական երրորդ փառատոնը, որի նպատակն է հայ ավանդական կերակրատեսակի ժողովրդավարացումը և այդպիսով հայոց ոչ նյութական արժեքներից մեկը համարվող հայկակական խոհանոցի ամրագրումը: Փառատոնի նախաձեռնողն է Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման հասարակական կազմակերպությունը, իսկ անմիջական աջակիցը՝ ՀՀ Արմավիրի մարզպետարանը: Հուշահամալիրում բացված շուրջ 20 տաղավարներում ներկայացված էին տոլմայի բազմաթիվ տեսակներ՝...
Հայակական Կարմիր խաչի ընկերությունն օգնում է կարկտից տուժածներին 04.07.2013
Հուլիսի 1-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը /ՀԿԽԸ/ սկսել է մարդասիրական օգնության բաշխումը Արմավիրի մարզի կարկտից առավել տուժած 14 համայնքներում: 4000 մարդու կտրամադրվեն սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ: Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելու տուժած ընտանիքների 2-3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաների կարիքները: ՀԿԽԸ-ն, մայիսի 12-ին տեղացած կարկուտից անմիջապես հետո, արձագանքելով մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` կարկտից տուժած ընտանիքներին օգնություն ցուցաբերոլու...
Կարկտահարությունից տուժած հողօգտագործողները գոհ են պետական աջակցությամբ ստացած սերմացուից 02.07.2013
ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Դավիթ Սամսոնյանը վերջին երկու օրերին այցելեց կարկտահարությունից տուժած մի շարք համայնքներ և տեղերում ծանոթացավ կարկտահարության հետևանքները մեղմելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ համապատասխան գյուղացիական տնտեսություններին տրամադրված բանջարբոստանային և կերային կուլտուրաների սերմացուներով կատարված կրկնացանքին և սպասվող բերքին: Ինչպես նախապես տեղեկացվել էր, կարկտահարությունից անմիջապես հետո Գյուղատնտեսության նախարարությունն Արմավիրի...