Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի առթիվ այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի ներկայացուցիչների և համայնքապետարանի աշխատակիցների հետ այցելեց Արմավիր և Էջմիածին քաղաքների զինվորական պանթեոններ` հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հերոսների հիշատակին:

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը բանակի օրվա առթիվ 28.01.2024
Սիրելի՛ հայրենակիցներ, զինված ուժերի հարգելի՛ ներկայացուցիչներ, Բոլորիս շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 32-րդ տարեդարձի կապակցությամբ: Հայոց բանակը մեր պետականության պահպանման, մեր ինքնիշխանության, մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է, ստեղծագործ հայ ժողովրդի խաղաղ առօրյայի ու մեր մշակութային եզակիության երաշխավորն է։ Հայոց բանակի 32-ամյա հոբելյանի առթիվ սրտանց շնորհավորում եմ մեր քաջարի զինվորներին, հրամանատարներին, բոլոր նրանց, ովքեր իրենց...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Արուսյակ Մանավազյանի և Վահագն Ալեքսանյանի հետ այսօր աշխատանքային այցով եղել է մարզի մի շարք համայնքներում՝ հետևելու պետական և սուբվենցիոն ծրագրերի իրականացման ընթացքին և արդյունքներին։ Առաջին կանգառն Արաքս համայնքի Գայ բնակավայրն էր, որտեղ այցելել են շահագործման հանձնված մանկապարտեզ, ծանոթացել կատարված շինարարական աշխատանքներին, շենքային և գույքային պայմաններին: Սուբվենցիոն ծրագրով կառուցված...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցել է Մյասնիկյան բնակավայրում գործող «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն` ծանոթանալու կենտրոնի աշխատանքին: Կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետը շրջեց կենտրոնում, ծանոթացավ շենքային պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին, կենտրոնի տնօրենը ներկայացրեց կառավարության հատկացված միջոցներով ձեռք բերած բժշկական սարքավորումները: Շրջայցի...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն 24.01.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Էջմիածնի բժշկական կենտրոն: ԲԿ֊ի տնօրեն Գոռ Ասատրյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է հիվանդանոցային և պոլիկլինիկական մասնաշենքերում, ծանոթացել շենքային պայմաններին և մատուցվող բժշկական ծառայություններին: Շրջայցի ավարտին մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանդիպել է բժշկական կենտրոնի անձնակազմին, ներկայացրել մարզպետի աշխատակազմի մոտեցումները աշխատանքի կազմակերպման,...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Արևաշատ բնակավայրի մանկապարտեզում 24.01.2024
Մարզպետ Դավիթ Խուդաթյանը Փարաքար համայնքի ղեկավար Դավիթ Մինասյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքա¬պետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր աշխատանքային այցով այցելեց Փարաքար համայնքի Արևաշատ բնակավայր՝ ծանոթանա¬լու սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզի հնարավորություններին և կատարված աշխատանքներին։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 120 մլն 293․564 ՀՀ դրամ, որի ֆինանսավորումն իրականացվել է 50% կառավարության և 50% համայնքի համաֆինանսավորմամբ։ 2023թ․ սուբվենցիոն...