Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր եղել է Վաղարշապատ համայնքում

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր եղել է Վաղարշապատ համայնքում 05.09.2024

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքային հերթական այցի շրջանակներում այսօր եղել է Վաղարշապատ համայնքում, որտեղ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ հետևել է Էջմիածին քաղաքի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզի հիմնանորոգման աշխատանքներին, Իսի լե Մուլինո փողոցում ընթացող շինարարական աշխատանքներին: Մարզի ղեկավարը նախ այցելեց 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցվող «Արևիկ» մանկապարտեզ,...

Արմավիրի մարզպետԴավիթ Խուդաթյանի նախագահությամբ  կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը

Արմավիրի մարզպետԴավիթ Խուդաթյանի նախագահությամբ կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը 04.09.2024

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում կայացել է ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի 2024 թվականի հերթական նիստը, որին մասնակցում էին մարզի համայնքների ղեկավարները և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի ընթացքում ներկայացվեցին օրակարգով հաստատված հետևյալ հարցերը. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների 2024 թվականի ութ ամսվա բյուջեներով պլանավորված սեփական եկամուտների հավաքագրման արդյունքների և այդ ուղղությամբ համայնքապետարանների կողմից իրականացված...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է  գտնվել Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր  արարողությանը

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը 03.09.2024

Սեպտեմբերի 2-ին Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը ներկա է գտնվել Այգեշատ բնակավայրի մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը։ Մարզի ղեկավարը համայնքի ղեկավարի հետ շրջեցին մանկապարտեզում, ծանոթացան նախադպրոցական կրթության կազմակերպման գործընթացին, շենքային պայմաններին։ Նշենք, որ մանկապարտեզը վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի ընդհանուր արժեքը կազմել է 51.2 միլիոն դրամ,...

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 03.09.2024

Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքների կատարողականը, ընթացիկ շաբաթվա անելիքների պլանավորումները, հստակեցվեց աշխատանքային հերթական այցերի գրաֆիկը, անդրադարձ կատարվեց մարզում պետական համաֆինանսավորման ծրագրի ընթացքին: Քաղաքաշինության ոլորտի...

Նոր ուսումնական տարվա մեկնարկի  կապակցությամբ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ

Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ 02.09.2024

Նոր ուսումնական տարվա առաջին օրվա կապակցությամբ աշակերտներին և ուսուցիչներին շնորհավորելու նպատակով Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզի մի շարք դպրոցներ։ Մարզպետը նախ այցելեց Արմավիր Վարդան Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոց, որտեղ ներկա գտնվեի նոր ուսումնական տարվա մեկնարկին նվիրված տոնական միջոցառմանը։ Դավիթ Խուդաթյանն իր խոսքում շնորհավորեց ուսուցիչներին, աշակերտներին և ծնողներին` մաղթելով արգասաբեր ուսումնական տարի` ընդգծելով, որ դպրոցում աշակերտների ձեռք...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի և դպրության օրվա առթիվ 01.09.2024

Սիրելի´ աշակերտներ, ուսանողներ, մանկավարժներ, ծնողներ, կրթության ոլորտի նվիրյալներ, շնորհավորում եմ բոլորիդ Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ։ Մեր հասարակության մեջ գիտելիքի և ուսման նկատմամբ սերը առանցքային դեր ու նշանակություն ունի։ Գիտելիքը ցանկացած գործունեության, մասնագիտության հիմքն է, իսկ ժամանակակից աշխարհում` հասարակության զարգացման ու բարեկեցության հիմքն է: Այս ամենն առավել ևս կարևորվում է հիմա, երբ նոր ու արժեք ստեղծող, բանիմաց անհատը դառնում է հասարակության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-11-07 18:00:04