Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Մարզի ղեկավարը հետևել է Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին 16.04.2024
Մարզի ղեկավարը Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցում հետևել են փողոցի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում, այժմ աշխատանքներ են ընթանում փողոցի Նալբանդյան - Ավետիսյան հատվածում: Շինարարական կազմակերպության պատասխանատուները և տեխհսկողը Դավիթ Խուդաթյանին...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի շնորհավորանքի ուղերձը՝ Ոստիկանության աշխատողի օրվա առթիվ 16.04.2024
Հայաստանի Հանրապետության ոստիկանության հարգելի՛ ծառայողներ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ ձեր մասնագիտական օրվա՝ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օրվա առիթով: Ոստիկանական համակարգն իր գործունեությամբ կարգավորում է երկրի իրավական դաշտը, անվերապահորեն պաշտպանում քաղաքացու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Որպես իրավապահ ինստիտուտ՝ ոստիկանությունը իրավակարգի պահպանման, երկրի կայունության երաշխավորն ու հիմնասյունն է: Սիրելի՛ ոստիկաններ, Օգտվելով առիթից՝...

Այսօր Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզի համայնքների ղեկավարների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատու ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվեց մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերով իրականացվող աշխատանքների ընթացքը: Քննարկման ժամանակ անդրադարձ կատարվեց նաև Արմավիրի մարզի 8 համայնքների կողմից 2024 թվականի առաջին եռամսյակի...

Էջմիածին քաղաքում մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ տեղի ունեցավ քաղաքացիների ընդունելություն 15.04.2024
Էջմիածին քաղաքում Վաղարշապատ համայնքի ղեկավարին փոխարինող, համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային ղեկավարների հետ այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել էին աշխատանքի ապահովմանը, սոցիալական ոլորտին, համայնքին վերաբերող այլ հարցերի: Քաղաքացիների ընդունելության ընթացքում ներկայացված հարցերի հետագա...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը 15.04.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ անցկացվեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ Անդրադարձ կատարվեց գյուղապահովագրական ծրագրերն, դրանց կազմակերպման գործընթացներին, համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շինարարական...

Ապրիլի 14-ին Փարաքար համայնքի Մերձավան գյուղում մարզպետ Դավիթ Խուդաթյանը, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը համայնքի և մարզպետի աշխատակազմի ղեկավար անձնակազմի հետ հանդիպել են մերձավանցիներին` քննարկելու համայնքին և մարզին առնչվող հարցեր: Հանդիպման ընթացքում ՀՀ գործադիր և օրենսդիր մարմինների ներկայացուցիչները բնակիչներին ներկայացրեցին Փարաքար համայնքում իրականացված և ընթացքում գտնվող աշխատանքները, պատասխանեցին բնակիչների...