Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական առարկաների վերաքննությունների օրերը: Հուլիսի 3-ին՝ 9-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» 12-րդ դասարան՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» Հուլիսի 4-ին՝ 9-րդ դասարան՝ «Հայոց լեզու» 12-րդ դասարան՝ «Մաթեմատիկա» Հուլիսի 8-ին՝ 9-րդ դասարան՝ «Բնագիտություն» 12-րդ դասարան՝ «Հայոց պատմություն» Յուրաքանչյուր...

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն հունիսի 29-ին այցելել է Վաղարշապատի թիվ 3 և թիվ 4 հիմնական դպրոցներ, որտեղ «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի հետ համատեղ մեկնարկել է ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների 5-օրյա վերապատրաստման դասընթացը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվելու է «Քիմիա», «Ֆիզիկա»,...

Արմավիրի մարզպետի Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ 2024 թ. աշխատանքային տարվա առաջին կիսամյակի ավարտով պայմանավորված՝ հանձնարարեցի սեղմ ժամկետներում ամփոփել արդյունքային ցուցանիշները և ներկայացնել հաշվետու ժամանակահատվածում իրականացված...

Կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի նիստի որոշմամբ Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվել է 794.4 միլիոն դրամ՝ մարզի 28 մանկապարտեզներ գույքով ապահովելու համար։ Այդ մանկապարտեզներն են. Արաքս համայնքի Խորոնք գյուղի մանկապարտեզ՝ 33.8 միլիոն դրամ: Արաքս համայնքի Ջրառատ գյուղի մանկապարտեզ` 35.4 միլիոն դրամ: Արաքս համայնքի Մեծամոր գյուղի մանկապարտեզ՝ 35 միլիոն դրամ: Բաղրամյան համայնքի Հուշակերտ գյուղի մանկապարտեզ՝ 28.8 միլիոն դրամ:...

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ 26.06.2024
Սույն թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11.00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի դահլիճում տեղի կունենա ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի նիստը՝ մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ: Մարզի խորհրդի օրակարգային հարցերին ծանոթանալ ներկայացված հղման միջոցով ⤵️ http://armavir.mtad.am/files/docs/76311.pdf

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, համայնքապետերի հետ երեկ հետևել են մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական մի շարք աշխատանքների ընթացքին։ Դիտարկվել է Արգավանդ - Փշատավան ճանապարհի հիմնանորոգվող հատվածը (Տ-3-52 /Մ-5/ – Ամասիա – Նալբանդյան (Տ-3-11) – Ջանֆիդա – Փշատավան – /Հ-15/...