Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Այսօր Խոյ համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանի հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մրգաստան, Դողս և Ամբերդ գյուղեր` հետևելու գյուղերում իրականացվող շինարարական աշխատանքներին: Մրգաստան գյուղում ՀՖՖ - համայնք համագործակցությամբ կառուցվում է արհեստական խոտածածկով մանկապատանեկան ֆուտբոլի դաշտ, որի աշխատանքներն ավարտական փուլում են: Հաջորդիվ Դողս և Ամբերդ գյուղերում ծանոթացան 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրով իրականացված ոռոգման ցանցի ընդլայնման, կիսախողովակների տեղադրման...

Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով, ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հիմնանորոգվում է Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհի կմ 0+000-կմ 7+300 հատվածը։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ գյուղերը: Շինաշխատանքները մեկնարկել են 2024 թվականի գարնանը‚ կատարվել են հողային‚ մայթերի կառուցման և այլ աշխատանքներ։

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում այցելել է Մեծամոր և Տարոնիկ բնակավայրեր 05.04.2024
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի, Մեծամոր համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Էդգար Հովհաննիսյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելեց Մեծամոր և Տարոնիկ բնակավայրեր, որտեղ պետական համաֆինանսավորման ծրագրով կատարվում է մանկապարտեզների շենքերի հիմնանորոգում։ Մարզի ղեկավարը նախ հետևեց Մեծամոր քաղաքի թիվ երկու մակապարտեզի հիմնանորոգման (մակերեսը՝ 1658.33 քմ) և հարակից տարածքի բարեկարգման...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 04.04.2024
Սույն թվականի ապրիլի 12-ին՝ ժամը 15.00-ին, ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում մարզպետ Դավիթ Խուդաթյանը կընդունի քաղաքացիներին։ Ընդունելության հերթագրումն իրականացվում է նախապես:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցելել է Արաքս համայնքի Գայ բնակավայր 03.04.2024
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արաքս համայնքի Գայ բնակավայր՝ հետևելու սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացված և իրականացվող շինարարական աշխատանքներին: Այցի շրջանակներում նախ եղան Գայ գյուղի մանկապարտեզում: Մանկապարտեզի բակի նորոգման ենթածրագրի արժեքը կազմում է 66 միլիոն դրամ, որի ֆինանսավորումն իրականացվում է 70% կառավարության և 30% համայնքի համաֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքներն ավարտված են, ընթանում են թերությունների շտկման աշխատանքները:...

Ամփոփվել են ՀՀ Արմավիրի մարզի 8 համայնքների կողմից 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սեփական եկամուտների հավաքագրման տվյալները։ 2024 թվականի մարտի 31–ի դրությամբ ՀՀ Արմավիրի մարզի համայնքների կողմից հավաքագրված սեփական եկամուտները կազմել է 1 մլրդ142 մլն 329․0 ՀՀ դրամ։ 2023 թվականի առաջին եռամսյակի ընթացքում մարզի համայնքների կողմից հավաքագրված սեփական եկամուտները կազմել է 981մլն 359․0 ՀՀ դրամ։ 2024 թվականի առաջին եռամսյակի ընթացքում սեփական եկամուտների հավաքագրումները 2023...