Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Այսօր առավոտյան Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների, համայնքի ավագանիների, բնակիչների հետ մասնակցեց Արաքս բնակավայրում պետություն-համայնք համաֆինանսավորման ծրագրով հիմնանորոգված մանկապարտեզի բացման արարողությանը: Կրթօջախն այսօր 120 երեխաների առջև իր դռներն է բացել լուսավոր, գունավոր ու հարմարավետ խմբասենյակներով: Երեխաների կրթության ու դաստիարակության համար ստեղծվել են...
Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելեց Արմավիրի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող Մյասնիկյան բնակավայրի առողջապահական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Հանդիպմանը մասնակցում էին մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժիշկներ, բուժաշխատողներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Գագիկ Հարությունյանը ներկայացրեց բժշկական կենտրոնի ծառայությունները, ֆինանսական ցուցանիշները, գործիքային նոր համալրումները,...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 31.07.2024
Այսօր՝ ժամը 11.00-ին, ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանը կընդունի քաղաքացիներին։ Ընդունելությանը մասնակցելու համար խնդրում ենք հերթագրվել Արմավիրի մարզպետի աշխատակազմի քարտուղարությունում: Հարցերի դեպքում զանգահարել (0237) 2 08 56 հեռախոսահամարով:
Մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային օրվա ընթացքում Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեց Մեծամոր համայնք՝ դիտարկելու Արևիկ (Տ-3-50) – /Հ-15/ (գ. Արմավիր) ավտոճանապարհի 3.6 կմ երկարությամբ ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Արժեքը կազմում է 445.3 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտական փուլում է, իրականացվել են...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 29.07.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզի համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար կազմի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Քննարկվեցին զորակոչի և վարժական հավաքների կազմակերպմանը վերաբերող հարցեր, անդրադարձ կատարվեց...

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 29.07.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ 2024 թվականի հուլիսի 29-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզից 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության և ընտանեկան պայմանների հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների անձնական գործերը և տրվել են համապատասխան եզրակացություններ:...


