Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն 22.03.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզի համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար կազմի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատանքային մի շարք հարցերի:

Աճուրդի հայտարարություն 21.03.2024
Ուշադրությո՛ւն ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի շենքում 2024 թվականի ապրիլի 23-ին կայանալու է համայնքային սեփականության հանդիսացող հողերի բաց աճուրդ-վաճառք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ ⇒ http://armavir.mtad.am/files/docs/74128.pdf

Արմավիրի մարզի ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրեր 19.03.2024
Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ մարզի ղեկավարն այցելեցի Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրեր՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Արաքս համայնքի Գայ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելեցինք մշակույթի տուն, որտեղ 2023թ․ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է երկրորդ հարկի վերանորոգում: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և առաջնահերթ լուծում պահանջող նոր հարցեր։ Հանձնարարականների կատարման մասին զեկույցներով հանդես եկան Արմավիրի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվեցին նաև ընթացիկ և առաջնահերթ նշանակության այլ հարցեր։

Հանրային քննարկում 15.03.2024
Սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում շահագրգիռ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունենալու հանրային քննարկում՝ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ: Ներկայացվող հղման միջոցով կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերի 2025-2027...

Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ղեկավար անձնակազմի հետ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Բաղրամյան համայնքում բնակվող 11 քաղաքացի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են հողային հարաբերությունների կարգավորմանը, այլ ոլորտների: Քաղաքացիների...