Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ 29.07.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի նախագահությամբ 2024 թվականի հուլիսի 29-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի երկրորդ նիստը: Նիստի ընթացքում ուսումնասիրվել են ՀՀ Արմավիրի մարզից 2024 թվականի ամառային զորակոչին ենթակա շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով նպատակային ուսումնառության և ընտանեկան պայմանների հանգամանքով պայմանավորված տարկետման իրավունքից օգտվող քաղաքացիների անձնական գործերը և տրվել են համապատասխան եզրակացություններ:...

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 29.07.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունն՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ հարցերի ևս:

Արմավիր քաղաքում հանդիսավոր միջոցառմամբ բացվեցին քաղաքի գլխավոր շատրվանները 27.07.2024
Հուլիսի 27-ին Արմավիր քաղաքում հանդիսավոր միջոցառմամբ բացվեցին քաղաքի գլխավոր շատրվանները, որին հաջորդեց համերգային ծրագիր Ռեինկարնացիայի և Արամ MP3-ի մասնակցությամբ: Համերգը վարում էին սիրված արմավիրցի Ռաֆայել Երանոսյանը և Լուիզա Ներսիսյանը: Միջոցառմանը ներկա էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ԱԺ պատգամավորներ Արփի Դավոյանը, Արմեն Խաչատրյանը, մարզի համայնքների ղեկավարները, արմավիրցիներ, զորամասերի զինծառայողներ, քաղաքի հազարավոր հյուրեր:...
Սույն թվականի հուլիսի 19-ին ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի հետ Գայ բնակավայրում ընդունեցին Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպան Էնդրյու Թըրներին և Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչներին: Այցի ընթացքում քննարկվեցին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և Արաքս համայնքում բնակվող ընտանիքների առաջնային կարիքները, առկա հիմնախնդիրները և սոցիալ-տնտեսական վիճակին վերաբերող մի շարք հարցեր:...
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր այցելել է Վաղարշապատի բժշկական կենտրոն` լսելու կենտրոնի 2024 թվականի առաջին կիսամյակի հաշվետվությունը: Հանդիպմանը մասնակցում էին Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուները, բժիշկներ, բուժաշխատողներ: Բժշկական կենտրոնի տնօրեն Գոռ Ասատրյանը և բաժանմունքների ղեկավարները ներկայացրին բժշկական սպասարկման վիճակը, ֆինանսական ցուցանիշները, գործիքային նոր համալրումները,...
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Խաչատուր Մկրտչյանի հետ այցելեց Մեծամոր համայնք՝ դիտարկելու Հ-15 /Մ-5/ (Նորապատ)-Արգավանդ-/Մ-3/ (Վարդանաշեն) հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նորապատ-Ալաշկերտ 3 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի պատվերով` պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Արժեքը կազմում է 411.1 միլիոն դրամ: Ծրագիրն ավարտական փուլում է,...


