Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Բարի լուր 04.07.2024
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2024 թվականի հունիս ամսին ծնվել է 117 երեխա, որոնցից 62 տղա է, իսկ 55-ը՝ աղջիկ։ Բոլոր փոքրիկներին մաղթում ենք անհոգ և խաղաղ մանկություն:
Աշխատանքային օրվա ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանն Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանի, փոխմարզպետ Խաչատուր Մկրտչյանի, մարզպետի աշխատակազմի ոլորտային ղեկավարների հետ ներկա է գտնվել Մյասնիկյան բնակավայրում ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի, ինչպես նաև համայնքի համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվերով Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում կառուցված մինիֆուտբոլի,...
Այսօր Արմավիրի մարզի տարբեր դպրոցներում սովորող 20 աշակերտի մարզպետ Դավիթ Խուդաթյանը հանձնեց պատվոգրեր` 2023-2024 ուսումնական տարվա հանրապետական առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին հաջողության հասնելու համար: Հանդիպման սկզբում մարզպետը ողջունեց կրթության մեջ հաջողություններ գրանցած աշակերտներին, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին, նրանց ուսուցիչներին և ծնողներին` առարկայական օլիմպիադաներում ձեռք բերված արդյունքների կապակցությամբ, շնորհակալություն հայտնեց կրթության ոլորտում...
Այսօր առավոտյան մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզը սպասարկող ՋՕԸ տնօրենների և մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին մարզում ջրամատակարարման հետ կապված հարցերը, առաջիկա անելիքները, գյուղատնտեսական ոլորտին առնչվող աշխատանքային այլ հարցեր:

ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիր 03.07.2024
ՀՀ կենտրոնական բանկի կողմից իրականացվում է ՀՀ-ում ֆինանսական կրթման ազգային ծրագիրը: Վերը նշված ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ բնակչության լայն շրջանակներին ավելի արդյունավետ կառավարել ֆինանսները՝ դրանով իսկ նպաստելով ընտանիքների բարեկեցությանը: ՀՀ կենտրոնական բանկի կողմից մշակվել են ոլորտին վերաբերվող համապատասխան հոլովակներ, որոնք ներկայացվում են հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/playlist?list=PLziiywKY43Y3arxUrsC2E7dOUV9cfO_FZ

Մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը 02.07.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ մարզի համայնքների ղեկավարների, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի տարածքային ստորաբաժանման ղեկավար կազմի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ենթակա ոստիկանության ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում անդրադարձ կատարվեց մարզում 2024 թվականի ամառային զորակոչի կազմակերպման ընթացքին,...


