Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Էջմիածին քաղաքում ներկա է գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» խճուղավազքի սիրողական 3-րդ մրցաշարի պարգևատրման արարողությանը: Մրցաշարն անցկացվել է Արմավիրի մարզի Փարաքար-Էջմիածին մայրուղին ընդգրկող ճանապարհահատվածում՝ 3 տարիքային խմբով, ինչպես նաև առանձին գործող աթլետ մարզիկների խմբով. 1-ին տարիքային խումբ՝ 2006-2010 թթ. ծնված դպրոցականներ, 2-րդ՝ 18-ից 40 տարեկան կանայք և տղամարդիկ (2005-1983 թթ.), 3-րդ՝ 41 և բարձր տարիքի կանայք և...

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը Արմավիր համայնքի ղեկավար Դավիթ Խուդաթյանի հետ Մյասնիկյան բնակավայրում այսօր ներկա է գտնվել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանն արժանացած, «Արիության» մեդալով և «Ոսկե արծիվ» շքանշանով պարգևատրված Հակոբ Հարությունյանի մահվան տարելիցին նվիրված հիշատակի միջոցառմանը: Ողջունելով ներկաներին՝ փոխմարզպետն իր զորակցությունը հայտնեց հերոսի ընտանիքի անդամներին,...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.11.2023
Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան բակում տեղի կունենա Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշ- ցերեկույթ։

Ուշադրություն 02.11.2023
ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ծառայողական տրանսպորտային միջոցի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70269.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70268.pdf

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:...

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 146 երեխա 02.11.2023
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 146 երեխա։ 72 տղա է լույս աշխարհ եկել, 74՝ աղջիկ։