Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել տարեվերջյան հանդիպում, որին մասնակցել են մարզի համայնքների ղեկավարները, համայնքապետարանների աշխատակազմերի ներկայացուցիչները, մարզպետի աշխատակազմը։ Ամփոփ ներկայացնելով անցնող տարին իր դժվարություններով և ձեռքբերումներով՝ մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը նշել է․ «Կարծում եմ՝ մարզային և համայնքային աշխատանքն արդյունավետ է ստացվել, հաշվի առնելով, որ տարին լի է եղել նաև մարտահրավերներով, դժվարություններով, հատկապես...

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ այսօր նախարարությունում մարզպետների մասնակցությամբ կայացվել է տարեվերջյան խորհրդակցություն։ Նախարարը հանձնարարել է ավարտական տեսքի բերել կատարողականները, սուբվենցիոն ծրագրերով կատարել անհրաժեշտ վճարումները։ Խորհրդակցության երկրորդ հատվածում նախարարը շնորհակալագրեր է հանձնել մարզերին և համայնքներին։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության...

Ուշադրություն 28.12.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, այսուհետ անկանխիկ գործարքներից կենսաթոշակի և նպաստի 10% հետվճարի ծրագրից կկարողանան օգտվել բոլոր կենսաթոշակառուներն ու նպաստառուները՝ անկախ նրանից, թե որ բանկերից են ստանում իրենց գումարը։ Նախկինում հետվճարը ձևավորվում էր 5% բանկի և 5% պետության մասնակցությամբ. այսուհետ ամբողջ 10% հետվճարը կտրամադրի պետությունը։ Այսպիսով, եթե կենսաթոշակառու կամ նպաստառու եք և ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում ու ծառայություններ մատուցող կազմակերպություններում կատարեք անկանխիկ...

Տարեվերջյան խորհրդակցություն՝ մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 27.12.2023
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում այսօր մարզի առողջապահական հաստատությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել տարեվերջյան խորհրդակցություն, որն անցկացրել են մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն ու առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը։ Օրակարգային հարցերի շրջանակում Ասթինե Ապիտոնյանը խոսել է կարմրուկի դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել՝ մարզում պատվաստումների քանակն ավելացնելու նպատակով։ Այնուհետև խոսել է...

Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական Սաթենիկ Թովմասյանն ու առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության պետ Ասթինե Ապիտոնյանը մարզպետի աշխատակազմում այսօր ընդունել են մարզի երկկողմանի ծնողազուրկ երեխաներին և նրանց խնամակալներին: Սաթենիկ Թովմասյանը շնորհավորելով հանդիպման մասնակիցներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, ցանկացել է, որ 2024 թվականը ուրախանալու բազում առիթներ պարգևի նրանց և նոր տարում իրականություն դառնան բոլորի երազանքները։ Հավելենք, որ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Է. Հովհաննիսյանի նախագահությամբ 2023 թվականի դեկտեմբերի 26-ին անցկացվեց մարզային զորակոչային հանձնաժողովի նիստ: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Արմավիրի մարզի...