Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Հարգելի՛ հայրենակիցներ, տեղեկացնում ենք, որ այս պահի դրությամբ Էջմիածնի ԲԿ-ից բոլոր երեխաները դուրս են գրվել և գտնվում են տանը: Երախաների ինքնազգացողությունը լավ է, միջադեպը որևէ հետևանք չի առաջացրել: Երկու երեխա գտնվում են Երևան քաղաքի Մուրացան ԲԿ-ում, որոնց առողջական վիճակը բժիշկների գնահատմամբ լավ է, և երեխաները վաղը նույնպես դուրս կգրվեն հիվանդանոցից: Հիշեցնենք , որ ս/թ. դեկտեմբերի 15-ին, ժամը 10-30 սահմաններին «Մուսալեռի Ֆ. Վերֆելի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի...

50 հազար դրամ աջակցության ծրագրի վերջնաժամկետի վերաբերյալ 15.12.2023
ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ, այն անձինք, ովքեր դեռևս չեն ստացել 100,000 դրամ միանվագ աջակցությունը, հետևաբար չեն դիմել երկամսյա 50,000 դրամ սոցիալական աջակցության համար, նրանք ևս այսօր կարող են լրացնել անհրաժեշտ դիմումները համապատասխան հարթակում (հղումը՝ https://50.socservice.am )։ Դիմումներն առաջիկայում կդիտարկվեն, և աջակցությունը կնշակվի այն անձանց, ովքեր կհանդիսանան 100,000 դրամ աջակցության ծրագրի շահառու և միաժամանակ կհամապատասխանեն ծրագրի պայմաններին։...

ՀՀ կառավարության այսօրվա նիստով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմին հատկացվեց 42 մլն 336,2 հազար ՀՀ դրամ: 18 մլն 491.2 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվել է «Ծիածանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին` դպրոցի շենքի 2–րդ հարկի նորոգման աշխատանքների և հարակից ծառայությունների ձեռքբերման համար: 23 մլն 845.7 հազար դրամ գումարը դրամաշնորհային պայմանագրի հիման վրա հատկացվել է «Նորակերտի միջնակարգ դպրոց»...

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմին ՀՀ կառավարությունն այսօրվա նիստով հատկացրել է 83 մլն 135,7 հազար ՀՀ դրամ, այդ թվում` ըստ ուղղությունների. Վաղարշապատ համայնքի Էջմիածին բնակավայրի թիվ 14 «Ձնծաղիկ» մանկապարտեզի հիմնանորոգման համար գործադիրը հատկացրել է 64 մլն 235,2 ՀՀ դրամ: Արաքս համայնքի Ջրառատ բնակավայրի ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների համար 550,0 հազար ՀՀ դրամ: Արաքս համայնքի Գայ բնակավայրի մանկապարտեզի շենքի կառուցման համար 1 մլն...

Կառավարության այսօրվա նիստով հավանության է արժանացել «Առսթոռ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված՝ Հայաuտանի Հանրապետության Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Արմավիր քաղաքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագիրը, ըստ որի Արմավիրի մարզի Արմավիր համայնքի սեփականությունը հանդիսացող, Արմավիր քաղաք, Հ. Բաղրամյան փողոց 39 հասցեում գտնվող 4.645 հա հողատարածքում «Նորք» թաղամասի կառուցապատման ներդրումային ծրագրի շրջանակներում...

Որտեղ դիմել, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները 13.12.2023
Բժշկական որևէ կենտրոնում թե՛ մասնավոր, թե՛ պետական, եթե բուժաշխատողի կողմից խախտվել են մասնագիտական էթիկայի կանոնները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=160369), դիմե՛ք բուժաշխատողի մասնագիտական էթիկայի կանոնների խախտումները քննող հանձնաժողովին: Անկախ փորձագետներից կազմված հանձնաժողովը քննում է ոչ քրեական կամ վարչական պատասխանատվություն նախատեսող կանոնների խախտումները (հղում` https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=174833): Էթիկայի կանոնի ենթադրյալ...