Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2023 թվականի դեկտեմբերին «Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը» (ՀԿԽԸ) «Ավստրիական Կարմիր Խաչ»-ի հետ համատեղ սկսել է «Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից տուժած բնակչության կենսաապահովման և բարեկեցության խթանում» ծրագրի իրականացումը, որը ֆինանսավորվում է «Եվրոպական Միության Մարդասիրական Օգնության» և «Ավստրիական Կարմիր Խաչ»-ի կողմից: Ծրագիրը նպատակ ունի աջակցել Արարատի, Արմավիրի և Կոտայքի մարզերում բնակվող 2023 թվականի...
ՏԿԵ նախարարը «Ճանապարհային դեպարտամենտի» ղեկավար Գոռ Ավետիսյանի, մարզպետ Դավիթ Խուդաթյանի, համայնքապետերի ուղեկցությամբ հետևել է մարզում պետական բյուջեի միջոցներով, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրի շրջանակներում իրականացվող ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին։ Շրջայցի առաջին կանգառը Տ-3-44 /Մ-5/ – Ծիածան – Աղավնատուն – Լեռնամերձ ճանապարհն էր։ Ընդհանուր 7.3 կմ երկարությամբ ճանապարհը կապում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Ծիածան - Աղավնատուն - Լեռնամերձ...
Սիրելի՛ հայրենակիցներ, Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Մայիսի 1-ի` Աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ: Աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ հարգանքը հայ ազգին բնորոշ ինքնատիպ առանձնահատկություններից է, որն ավանդաբար տոնում ենք` մեր վերաբերմունքն արտահայտելով աշխատանքի և աշխատավորի հանդեպ: Աշխատանքի նկատմամբ ունեցած բոլոր պատկերացումները, ձգտումներն ու ակնկալիքները թող նպաստեն աշխատանքային հարաբերությունների առավել կատարելագործմանը, մարդու ապրելակերպի,...

Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային քննարկումը 29.04.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը՝ աշխատակազմի ոլորտային ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցության ընթացքում ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին իրենց ոլորտներում նախորդ շաբաթվա ընթացքում կատարված աշխատանքները, ընթացիկ շաբաթվա անելիքները։ Անդրադարձ կատարվեց համայնքներում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի ընթացքին, շինարարական աշխատանքների որակի և ժամկետների հսկողությանը:
Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այցելել է Վաղարշապատի թիվ 7 հիմնական դպրոցի, Շահումյանի միջնակարգ դպրոցի, Արտիմետի միջնակարգ դպրոցի, Արագածի միջնակարգ դպրոցի, Ջանֆիդայի միջնակարգ դպրոցի, Փշատավանի միջնակարգ դպրոցի, Սարդարապատի միջնակարգ դպրոցի, Արմավիրի թիվ 6 հիմնական դպրոցի, Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի մարզադահլիճներ, Ջրառատ գյուղի Սիմոն...

Դավիթ Խուդաթյանի մոտտեղի ունեցավ քաղաքացիների հերթական ընդունելությունը 26.04.2024
Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետի աշխատակազմի ոլորտային պատասխանատուների հետ մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց քաղաքացիների ընդունելություն, որին մասնակցեցին մարզի տարբեր համայնքների 9 քաղաքացի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել էին աշխատանքի ապահովմանը, հողային հարաբերությունների կարգավորմանը, աշխատանքային այլ հարցերի: Քաղաքացիների կողմից ներկայացված հարցերը քննարկվեցին ոլորտային պատասխանատուների հետ, տրվեցին պարզաբանումներ:


