Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Ուշադրություն 22.11.2023
ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանում սույն թվականի դեկտեմբերի 22-ին՝ ժամը 11.00-ին, կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի բաց աճուրդ–վաճառք։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70872.pdf

ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն աշխատանքային այցով եղել է Բաղրամյան համայնքի Հուշակերտ, Վանանդ և Տալվորիկ բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Բաղրամյան համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանը փոխմարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները: Հուշակերտ բնակավայրում Առնակ...

Ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից 20.11.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ...

Ընդունվում են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց՝ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների համար տրամադրվող 50 հազար դրամ աջակցության դիմումները։ Այս նպատակով անհրաժեշտ է հետևել նշված քայլերին՝ ՔԱՅԼ 1․ Անհրաժեշտ է մուտք գործել նշված հղումով՝ https://50.socservice.am ՔԱՅԼ 2․ «Անձնական տվյալներ» բաժնում նախ անհրաժեշտ է լրացնել հանրային ծառայությունների համարանիշը (սոցքարտի համարը), դրա բացակայութան դեպքում՝ անձնագրի, նույնականացման քարտի տվյալները։ Ապա պետք է նշել...

Հանդիպում–քննարկում՝ հողային բարեփոխումների փորձնական ծրագրի շուրջ 20.11.2023
ՀՀ էկոնոմիկայի Նախարարության նախաձեռնությամբ նոյեմբերի 18-ին Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում կազմակերպվել էր հանդիպում՝ նվիրված հողային բարեփոխումների ծրագրի շրջանակում Փարաքար համայնքի Նորակերտ բնակավայրի հողամասերի իրավական կարգավիճակի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀՀ Արմավիրի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը,...

ՀՀ կառավարությունը 164 միլիոն 890,4 հազար դրամ է հատկացրել Արմավիրի մարզի սուբվենցիոն ծրագրերի համար 20.11.2023
ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 17-ի հերթական նիստում որոշում է կայացվել 164 միլիոն 890,4 հազար դրամ հատկացնել Արմավիրի մարզում ավարտին հասցված կամ ավարտական փուլում գտնվող հետևյալ սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար․ 5 միլիոն 167,4 հազար դրամ հատկացվել է Խոյ համայնքի Դաշտ բնակավայրի մշակույթի տան տանիքի հիմնանորոգման աշխատանքների համար։ 114 միլիոն 345,6 հազար դրամ՝ Արաքս համայնքի Գայ բնակավայրի ջրահեռացման համակարգի վերակառուցման համար: 45 միլիոն...