Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ ՏԿԵ նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, տեղի է ունեցել մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։ Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ, գույքագրել յուրաքանչյուր մարզին բաժին ընկնող դպրոցների և...

Բժշկական կազմակերպություններում մատուցվող ծառայությունների դիմաց ՑԱՆԿԱՑԱԾ ՎՃԱՐՈՒՄ ընդունվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ԱՆԿԱՆԽԻԿ ձևով: «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենք` https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=160074 Երևանի և մարզերի վարչական կենտրոններում օրենքի պահանջների խախտումն առաջացնում է պատասխանատվություն: Ինչպես վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում...

Ամենամյա արձակուրդի տամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից 16.11.2023
Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ ամենամյա արձակուրդի տրամադրման նոր կարգավորումները ուժի մեջ կմտնեն դեկտեմբերի 1-ից։ Ըստ այդմ՝ կգործի աշխատողների ամենամյա արձակուրդի տրամադրման կարգավորումն այն դեպքերի համար, երբ աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի տրամադրումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում նախատեսվում է, որ գործատուն կարող է անձամբ որոշել աշխատողին ամենամյա արձակուրդ...

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի Բաղադրիչ 2-ով նախատեսված է համալրել Արմավիր համայնքի <<Արմավիր համայնքի բարեկարգում>> տնօրինության մեխանիկական պարկը նոր տեխնիկատրանսպորտային միջոցներով՝ 2 աղբատար մեքենա, 1 բազմաֆունկցիոնալ էքսկավատոր, 1 բազմաֆունկցիոնալ՝ ձմռանը ձյուն մաքրող, ամռանը ջրցան ծառայող մեքենա, 1 ավտոգրեյդեր և 350 պլաստմասե աղբարկղ։ Ծրագրի նախնական արժեքը կազմում է 325,300,000 ՀՀ դրամ, որից համայնքային ներդրումը կազմում է 5%՝ 16,265,000 ՀՀ դրամ: ՀՏԶՀ...

Արմավիրի մարզում այսօր անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավ 13.11.2023
ՀՀ Արմավիրի մարզի փոխմարզպետ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ քայլերթը մեկնարկվել և շարունակվել է առողջ ապրելակերպի վերաբերյալ իրազեկող արշավով` դպրոցականների մասնակցությամբ: Միջոցառման մասնակիցներին ողջունել է փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը՝ նշելով, որ միջոցառման նպատակն է հանրության շրջանում բարձրացնել իրազեկվածությունն առողջ ապրելակերպի վերաբերյալ, խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ֆիզիկական ակտիվությունը, առողջ վարքագծի ձևավորումը։ Թեմատիկ տաղավարներում ներկայացվել են առողջարար...

«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավն այսօր Արմավիր քաղաքում է 13.11.2023
«Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավն այսօր Արմավիր քաղաքում է: «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային արշավն այսօր Արմավիր քաղաքում է: Նախատեսված են` առողջ սննդի պատրաստման տաղավարներ սպորտլանդիա առողջ ապրելակերպի վերաբերյալ գիտելիքի խաղեր, ավանդական խաղեր պաստառների ներկայացում հոգեկան առողջության տաղավար մշակութային միջոցառումներ: Հիշե՛ք, որ առողջ սովորություններ ձևավորելով` հնարավոր է...