Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետարան

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետարանի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետարանի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Արմեն Դարբինյան

Արմեն Դարբինյան

Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 32 05

Կենսագրություն

Արմեն Զավենի Դարբինյան
Ծնվել է 1959 թվականի մայիսի 12-ին, Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում:
1966-1976 թթ. սովորել է տեղի մջնակարգ դպրոցում:
1977-82 թթ. սովորել է Կիևի ինժեներաշինարարական ինստիտուտում:
1982-85 թթ. աշխատել է Երևանի Պ.Ի.Գ.Հ և Ն. ինստիտուտում` որպես ինժեներ:
1985-98 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի գազի ՄԱՇ վարչությունում` ավագ ինժեներ, արհկոմի նախագահ և 1-ին կարգի ինժեներ:
1998-2000 թթ. աշխատել է Հայ փոստ <<Արմավիրի դուստր>> ընկերության տնօրեն:
2000-2001 թթ. աշխատել է <<Հայ փոստ>>-ում` որպես տեխնիկական վարչության պետ:
2001-2002 թթ. աշխատել է Կադաստրի պետական կոմիտեում` որպես Արմավիրի հողային պետական տեսուչ:
2002-2009 թթ. աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանում` որպես հողաշինարարական բաժնի պետ:
2009-2010 թթ. աշխատել է շինպատասխանատու “ԻԷՄ ԷԼ” քնսթրաքշնում:
2010-2011 թթ. աշխատել է “ԱԷ հողագետ” ՍՊԸ-ում` փոխտնօրեն:
04.02.2014 թ-ից աշխատում է ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի Հողաշինության և հողօգտագործման բաժին-մարզային հողային պետական տեսչության պետ: Ունի քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան:
Ամուսնացած է, ունի 2 որդի:
 

 

Գործառույթներ / իրավասություններ

Բաժին- տեսչության  պետը ՝

ա/ ղեկավարում և կազմակերպում է Բաժին-տեսչության ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է Բաժին-տեսչության առջև դրված խնդիրների լուծման ու գործառույթների իրականացման համար

բ/ապահովում է Մարզպետի որոշումների, կարգադրությունների, Մարզպետի տեղակալների հանձնարարությունների ու առաջադրանքների, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի հրամանների ու ցուցումների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է Աշխատակազմի ղեկավարին.

գ/ վերահսկողություն է իրականացնում հողային հարաբերությունների բնագավառում համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ

դ/ վերահսկողություն է իրականցնում համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ

ե/ վերահսկողություն է իրականացնում համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողային ֆոնդի նպատակային օգտագործման նկատմամբ

զ/ օրենսդրությամբ սահմանված  կարգով  կազմակերպում է մարզի հողային հաշվեկշռի կազմման աշխատանքները

է/ մարզպետարանի Աշխատակազմի ղեկավարի միջոցով Մարզպետին է ներկայացվում մարզի հողերի օգտագործման սխեմաները` ՀՀ Կառավարության հաստատմանը ներկայացնելու համար

ը/ պարտավոր է Աշխատակազմի ղեկավարին ժամանակին ներկայացնել  Բաժին- տեսչության  ընթացիկ և տարեկան հաշվետվությունները

թ/ ապահովում է Բաժին- տեսչության աշխատողների աշխատանքային կարգապահությունը

ժ/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ քննարկում է քաղաքացիների առաջարկությունները, դիմումներն ու բողոքները, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից ստացված գրությունները և  լուծում դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով

ժա/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ ապահովում է Բաժին- տեսչության  առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը.

ժբ/ Աշխատակազմի ղեակավարին առաջարկություններ է ներկայացնում՝ իր  անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտահերթ ատեստավորելու, վերապատրաստելու, կարգապահական տույժի ենթարկելու և խրախուսելու վերաբերյալ.

ժգ/ ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող քաղաքացիական ծառայողների ծառայողական բնութագրերը.

ժդ/ համապատասխան առաջարկություններ է ներկայացնում Բաժին- տեսչության  քաղաքացիական ծառայողների բացակայության դեպքում նրանց փոխարինելու մասին.

ժե/ Աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ կատարում է քաղաքացիների ընդունելություն 

ժզ/ Աշխատակազմի ղեկավարին է ներկայացնում Բաժին- տեսչության  աշխատըանքային ծրագրերը

ժէ/ այլ մարմիններից, պաշտոնատար անձանցից ստանում է Բաժին- տեսչության  առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվություն և նյութեր.

ժը/ ստորագրում է Բաժին- տեսչության  անունից պատրաստվող փաստաթղթեր.

ժթ/ Բաժին-տեսչության լիազորությունների շրջանակներում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

ի/ Աշխատակազմի ղեկավարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժին- տեսչության  աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար.

իա/ Բաժին- տեսչության  առջև դրված գործառույթների և խնդիրների իրականացման հետ կապված, ինչպես նաև Աշխատակազմի ղեկավարի գիտությամբ, կարող է հրավիրել խորհրդակցություններ՝ դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմինների պաշտոնատար անձանց, մասնագետների, փորձագետների.

իբ/ ըստ անհրաժեշտության ներկայացնում է համապատասխան զեկուցումներ՝ իր կողմից սպասարկվող ոլորտին առնչվող համապատասխան մարմիններում, ինչպես նաև պաշտոնատար անձանց կողմից կատարվող աշխատանքների վիճակի մասին.

իգ/ իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Բաժին- տեսչության  պետն ունի Օրենքով, այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ /սոցիալական երաշխիքներ/ և կրում է այդ ակտերով նախատեսված այլ պարտականություններ /սահմանափակումներ/:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2023-03-30 19:47:23