Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Խաչատուր Մկրտչյան

Խաչատուր Մկրտչյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

(0237) 6-37-16, 5-08-08 (0237) 2 23 69

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
06.02.1958 թ., Արմավիրի մարզ, գյուղ Շենավան

Կրթություն
• 1975թ. Ավարտել է Շենավանի միջնակարգ դպրոցը։
• 1975-1980 թթ. սովորել և ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինարարական ֆակուլտետը։

Աշխատանքային գործունեություն
• 1980-1983 թթ. աշխատել է Հոկտեմբերյանի շինանյութերի և իրերի կոմբինատում՝ որպես վարպետ։
•1983-1989թթ․ աշխատել է «Գլխհայջրշին» թիվ 17 ՇՄՇ–ում՝ որպես աշղեկ։
•1989-1996 թթ․ աշխատել է գյուղատնտեսական արտադրական կոոպերատիվում՝ որպես նախագահ։
•1996-2000 թթ․ աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի առաջատար , այնուհետև գլխավոր մասնագետ։
•2000-2004 թթ․աշխատել է ՀՀ Արմավիրի մարզպետարանում՝ որպես Քաղաքաշինության վարչության պետ։
•2004-2024 թթ․ աշխատել է որպես Արմավիրի քաղաքապետի, այնուհետև համայնքապետի տեղակալ։
• 15.01.2024 թ․ ՀՀ Արմավիրի մարզպետի ՄՈ/ 18-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդական։
• 04.03.2024 թ. ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ:

Այլ տվյալներ
Պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության «Նելսոն Ստեփանյան» և «Արմավիրի համայնքապետի» մեդալներով։

Կուսակցական պատկանելություն
•Անկուսակցական։

Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երեք երեխա:

Գործառույթներ / իրավասություններ
  • Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:


Մարզպետի տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-11 16:57:22