Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

Բարսեղ Նիկողոսյան

Բարսեղ Նիկողոսյան

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ

էլ. փոստ

(0237) 6-37-16, 5-08-08 (0237) 2 23 69

Կենսագրություն

Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
18 օգոստոս, 1986 թ., Արմավիրի մարզ, գյուղ Հայթաղ

Կրթություն
•1993-2003 թթ. սովորել է Հայթաղ գյուղի Հրայր Կարապետյանի անվան միջնակարգ դպրոցում:
• 2003-2007 թթ. սովորել է Երևանի պետական հենակետային բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» բաժնում։
•2009-2014 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետում՝ ստանալով բակալավրի աստիճան։
•2014-2016 թթ․ սովորել է Երևանի պետական համալսարանի Տնտեսագիտություն և կառավարում ֆակուլտետում՝ ստանալով մագրիստրոսի աստիճան։

Աշխատանքային գործունեություն
•2018-2020 թթ. աշխատել է Հայթաղի համայնքապետարանում՝ որպես առաջատար մասնագետ։
•2020-2022 թթ. աշխատել է «Գազպրոմ» ՓԲԸ–ում։
•2022 թվականի օգոստոսից մինչև դեկտեմբեր աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնում՝ որպես առաջատար մասնագետ։
•2022 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիս աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանի սոցիալական ապահովության և առողջապահության բաժնում՝ որպես բաժնի պետ։
•2023 թվականի հուլիսից մինչև 2024 թվականի դեկտեմբեր աշխատել է ՀՀ Արմավիրի մարզի Խոյի համայնքապետարանում՝ որպես համայնքի ղեկավարի օգնական։
•2024թ.-ի դեկտեմբերի 10-ին նշանակվել է Արմավիրի մարզպետի խորհրդական:
•2025թ.-ի ապրիլի 29-ին ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել է ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ:

Այլ տվյալներ
• 2004-2006 թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:

Կուսակցական պատկանելություն
• «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ:

Անձնական տվյալներ
• Ամուսնացած չէ։

Գործառույթներ / իրավասություններ
  • Մարզպետի տեղակալին պաշտոնի է նշանակում և ազատում Հայաստանի Հանրապետության վարչապետը` մարզպետի առաջարկությամբ: Մարզպետի տեղակալը փոխարինում է մարզպետին նրա բացակայության ժամանակ, իրականացնում է մարզպետարանի կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունները:


Մարզպետի տեղակալը`
ա) համակարգում է մարզպետարանի աշխատանքները` մարզպետի կողմից իրականացվող քաղաքականության` իրեն հանձնարարված բնագավառներում.
բ) իր լիազորությունների սահմաններում համակարգում է մարզպետին վերապահված բնագավառում քաղաքականության ապահովման համար անհրաժեշտ` մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով իրականացվող աշխատանքները` տալով ցուցումներ և հանձնարարականներ.
գ) մարզպետարանի նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է իրեն հանձնարարված բնագավառի` մարզպետարանի ստորաբաժանումներին կոնկրետ հանձնարարականները և առաջադրանքները, իրականացնում դրանց կատարման նկատմամբ վերահսկողություն.
դ) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է մարզպետի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.
ե) համակարգում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրությունները և աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծությունը.
զ) իր լիազորությունների սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.
է) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է համապատասխան զարգացման ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.
ը) պարբերաբար մարզպետին ներկայացնում է տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.
թ) ապահովում է իրեն հանձնարարված բնագավառներում մարզպետի կարգադրությունների ու որոշումների կատարման նկատմամբ վերահսկողությունն և արդյունքների մասին տեղեկացնում մարզպետին.
ժ) մարզպետին և Գլխավոր քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ նրանց իրավասությանը վերապահված հարցերի վերաբերյալ.
ժա) մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

Մարզպետի տեղակալը մարզպետի հանձնարարությամբ իրականացնում է նաև այլ լիազորություններ:

Մարզպետի տեղակալը չի կարող լինել համայնքի ավագանու անդամ, զբաղեցնել այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի մանկավարժական, գիտական և ստեղծագործական աշխատանքից, և զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-30 17:38:27