Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչություն

Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության պետ` Դավիթ Ավետիսյան

  էլ. փոստ

                                                  ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` Մարզպետի աշխատակազմ) քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունը (այսուհետ` Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Քաղաքաշինության մասին», «Համատիրության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Տրանսպորտի մասին», «Ավտոմոբիլային ճանապարհների մասին», «Հանրագրերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Վարչությունը կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Վարչության կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը։


2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակներն են՝
1) Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Վարչության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Վարչության գործունեության խնդիրներն են՝
1) Քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Վարչության, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:
7. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
1) սահմանված կարգով կազմակերպում է մարզի բնակավայրերի գլխավոր հատակագծերի կազմումը և ներկայացնում է Մարզպետին Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնելու համար.
2) սահմանված կարգով առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին մարզի համայնքների վարչական սահմանների փոփոխման վերաբերյալ.
3) եզրակացություն է տալիս Մարզպետին հանրապետական տարածքային զարգացման ու տարաբնակեցման նախագծերի և ուրվագծերի վերաբերյալ.
4) իր իրավասության սահմաններում կազմակերպում է բնակարանային և այլ շինարարություն, իրականացնում է կապիտալ շինարարության և կապիտալ վերանորոգման պատվիրատուի գործառույթներ, քաղաքաշինական գործունեության վերահսկողություն, միջոցներ է ձեռնարկում ապօրինի շինարարության կանխման, կասեցման և վերացման ուղղությամբ.
5) հաստատված քաղաքաշինական ծրագրերին համապատասխան ընտրում է քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշում ներդրումների չափը, պայմանագրային հիմունքներով ներգրավում օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
6) կազմակերպում է մարզային նշանակության ճանապարհների, կամուրջների, թունելների, այլ ինժեներական կառույցների շինարարությունը, պահպանումը և շահագործումը.
7) աջակցում է հանրապետական նշանակության ճանապարհների շինարարության, պահպանման ու շահագործման աշխատանքների կազմակերպմանը.
8) մինչ շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում համաձայնության է գալիս կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
9) վերահսկում է համայնքների ղեկավարների գործունեությունը քաղաքաշինության բնագավառում.
10) հաստատված քաղաքաշինական փաստաթղթերի բացակայության դեպքում իրականացնում է կառուցապատման նախագծի ճարտարապետահատակագծային առաջադրանքի համաձայնեցման գործընթացը.
11) մասնակցում է տարածքային հատակագծման ուրվագծի և նախագծի մշակման համար լիազորված մարմնի կողմից կազմված առաջադրանքի համաձայնեցման գործընթացին, առաջարկություններ և դիտողություններ է ներկայացնում մշակված նախագծային փաստաթղթերի վերաբերյալ.
12) քաղաքաշինության բնագավառում սահմանված կարգով իրականացնում է իրավական հսկողություն․
13) ըստ անհրաժեշտության ստուգումներ է անցկացնում տեղական ինքնակառավարման մարմիններում համապատասխան համայնքի վարչական տարածքում ինքնակամ և քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին չհամապատասխանող շինարարության դեպքեր հայտնաբերելիս, ինչպես նաև քաղաքացիների դիմում-բողոքների հիման վրա.
14) մարզի տարածքում ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ իրականացնում է մշտադիտարկում․
15) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի բացակայության դեպքերում իրականացնում է քաղաքաշինական գործունեության նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների համաձայնեցումը և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում առաջարկությունների վերաբերյալ եզրակացություններ է ներկայացնում Մարզպետին` պետական կառավարման համապատասխան լիազոր մարմիններին ներկայացնելու համար.
16) կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին, Մարզպետի պատվիրատվությամբ իրականացված աշխատանքների ավարտական, հանձնման-ընդունման գործընթացին առնչվող փաստաթղթերի (ակտերի) նախապատրաստումը.
17) իրականացնում է համայնքի գլխավոր հատակագծի նախագծման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
18) իրականացնում է բնակավայրի գոտևորման նախագծի մշակման առաջադրանքի և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
19) կազմակերպում է ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքներում կառուցապատման նպատակով համայնքների ղեկավարների կողմից ներկայացված հողհատկացումների առաջարկությունների և նախագծային փաստաթղթերի համաձայնեցումների գործընթացը պետական կառավարման լիազոր մարմինների հետ.
20) մասնակցում է մարզի բնակավայրերի պատմամշակութային հիմնավորման, հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր կազմելու աշխատանքներին.
21) տալիս է տեղական նշանակության հուշարձանների փոփոխման թույլտվություն` լիազոր մարմնի եզրակացության հիման վրա.
22) համաձայնեցնում կամ հիմնավորված մերժում է առանց հողի կատեգորիայի փոփոխության քաղաքաշինական նպատակով առանձին հողամասի գործառական նշանակության փոփոխության վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից ներկայացված առաջարկությունը.
23) ապահովում է Հայաստանի Հանրապետության կարիքները բավարարելու համար նախատեսված և պետական բյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորվող կապալային շինարարական, նախագծային ու հետազոտական աշխատանքների իրականացման պետական պայմանագրերի կատարումը.
24) Վերահսկում է մարզի ուսումնական հաստատությունների, ինչպես նաև մարզային ենթակայության առողջապահական և սոցիալական ապահովության հաստատությունների շենքերի կառուցման, վերանորոգման, պահպանման և շահագործման աշխատանքները.
25) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես նաև պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ կառուցապատման դեպքերի հայտնաբերման վերաբերյալ հաղորդումներ է ներկայացնում Մարզպետին` օրենքով սահմանված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար.
26) Հսկողություն է իրականացնում համայնքային ենթակայության ջրմուղ-կոյուղու, ջրերի մաքրման, բնականոն ջրամատակարարման և ջրահեռացման, բնակավայրերի կանաչապատման, մաքրման և աղբի ու թափոնների վերամշակման աշխատանքների իրականացման նկատմամբ.
27) համակարգում է հուղարկավորությունների կազմակերպման, գերեզմանատների և դիակիզարանների շահագործման գործընթացը.
28) առաջարկություն է ներկայացնում Մարզպետին մարզի տարածքով անցնող հանրապետական ուղևորատար երթուղիների վերաբերյալ.
29) վերահսկողություն է իրականացնում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով մարզային ավտոմոբիլային կառույցների շահագործման պայմանները բարելավելու ուղղությամբ.
30) իրականացնում է մարզի տարածքում գտնվող ճանապարհների փաստացի վիճակի ուսումնասիրություններ և արդյունքների հիման վրա առաջարկություն է ներկայացնում Մարզպետին.
31) նախապատրաստում է մարզի ճանապարհաշինության զարգացման հեռանկարային ծրագրերը.
32) իրականացնում է մարզային ենթակայության ճանապարհների և տրանսպորտային կազմակերպությունների գործունեության մշտադիտարկում և արդյունքների հիման վրա առաջարկություններ է ներկայացնում Մարզպետին.
33) կազմակերպում և ընդունում է պետական բյուջեով նախատեսված մարզային նշանակության ավտոճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության և շահագործման աշխատանքները` համաձայն ավտոմոբիլային ճանապարհների ձմեռային, ընթացիկ պահպանության ու շահագործման աշխատանքների մակարդակի գնահատման և ընդունման մեթոդիկայի.
34) միջմարզային երթուղիների ցանցի կազմակերպման հարցերով համագործակցում է լիազոր մարմնի հետ.
35) մասնակցում է մարզային ավտոճանապարհների պահպանության պահանջվող մակարդակների գնահատման աշխատանքներին.
36) սահմանված կարգին համապատասխան կազմակերպում է մարզային ավտոճանապարհների վիճակի ուսումնասիրության և դրանց դասակարգման աշխատանքները.
37) հսկողություն է իրականացնում մարզային ավտոճանապարհների պահպանության և շահագործման աշխատանքների նկատմամբ․
38) հողաշինության և հողօգտագործման բնագավառում Մարզպետի և Գլխավոր քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է վերահսկողություն․
ա/ հողային հարաբերությունների բնագավառում՝ համայնքների ղեկավարների գործունեության նկատմամբ.
բ/ համայնքների հողերի գոտիավորման և օգտագործման սխեմաների, բնակավայրերի գլխավոր հատակագծերի իրականացման նկատմամբ.
գ/պետական և համայնքային սեփականության հողամասերի տրամադրման, հետ վերցնելու, հողերի պահանության միջոցառումների նկատմամբ․
դ/ հողաշինարարության, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ.
ե/մարզի սահմանանիշերի պահպանման նկատմամբ։
39) Կանխարգելում, կասեցնում և Մարզպետի և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալի հանձնարարությամբ վերացնում է ապօրինի հողօգտագործումը մարզի համայնքների տարածքներում, ինչպես նաև օրենքով սահմանված այլ դեպքերում․
40) Առաջարկություն է ներկայացնում համայնքների միջև ծագող հողային վեճերի լուծման վերաբերյալ․
41) Կազմում և Մարզպետի համաձայնությանն է ներկայացնում կառավարության որոշման նախագծեր համայնքներին փոխանցված հողամասերի արդյունավետ օգտագործման վերաբերյալ․
42) Օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է մարզի հողային հաշվեկշիռը․
43) Մարզպետին է ներկայացնում մարզի հողերի օգտագործման սխեմաները՝ ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնելու համար․
44) Մարզպետին է ներկայացնում հողի և ամրակցված գույքի սեփականատերերի և (կամ) հողօգտագործողների հետ՝ մարզի տարածքում մարզային ենթակայության օբյեկտների կառուցման համար համապատասան հողի և ամրակցված գույքի օգտագործման և դրանց հետ կապված փոխհատուցումների վերաբերյալ պայմանագրերի նախագծերը․
45) քննարկում է Աշխատակազմում ստացված քաղաքացիների դիմումները, բողոքները և լուծում է դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
8. Վարչությունը կազմված է հողաշինության բաժնից և ճարտարապետաշինարարական, տրանսպորտի և ճանապարհաշինության ու բնակարանային և ենթակառուցվածքների գործունեության խմբերից։
9. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
10. Վարչության կառավարումն իրականացնում է Մարզպետը և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալը։
11. Վարչության գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր քարտուղարը։
12. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը։
13. Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժին

Մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչության հողաշինության բաժնի պետ` Արմեն Դարբինյան

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 32 05   էլ. փոստ armavir.hoghshin@mta.gov.am


 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-07 17:10:47