Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչություն

Մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ` Արթուր Այվազյան

(0237) 6-37-16, 5-08-08 (+374 237) 2 38 50   էլ. փոստ

                                         ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի  գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչության

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ՝ Աշխատակազմ) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունը (այսուհետ՝ Վարչություն) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Վարչությունն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության հողային, Հայաստանի Հանրապետության ջրային, Հայաստանի Հանրապետության անտառային, Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքերի, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին», «Անասնաբուժության մասին», «Բուսական աշխարհի մասին», «Կենդանական աշխարհի մասին», «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին», «Ընդերքն օգտակար հանածոների շահագործման նպատակով ուսումնասիրության և արդյունահանման համար տրամադրելու (կոնցեսիայի) մասին», «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին», «Հանրագրերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության և վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ՝ Մարզպետ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Վարչության լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Վարչության կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Վարչության կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը:

2. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Վարչության գործունեության նպատակներն են՝
1) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Վարչության, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Վարչության գործունեության խնդիրներն են՝
1) գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Վարչության, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:

7. Վարչությունն իր լիազորությունների շրջանակներում`
1) ապահովում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների, մոլախոտերի դեմ պայքարի, կարանտինային պահանջների կատարման և ագրոկանոնների պահպանմանն ուղղված աշխատանքները.
2) ապահովում է մարզի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացման և կենդանիների հիվանդությունների կանխման ու վերացման աշխատանքները.
3) աջակցում է գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններին, ագրարային ոլորտում տնտեսվարող այլ սուբյեկտներին` արտադրության կազմակերպման ու զարգացման գործում.
4) մասնակցում է մարզային նշանակության ոռոգման ցանցերի կառուցման, պահպանման և շահագործման աշխատանքներին, միջոցներ է ձեռնարկում հանրապետական նշանակության ոռոգման համակարգերի նպատակային շահագործման ուղղությամբ.
5) իրականացնում է մարզի տարածքում ջրատնտեսական և ոռոգման կազմակերպությունների գործունեության մշտադիտարկում ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ.
6) մասնակցում է բնության և շրջակա միջավայրի պահպանության պետական ծրագրերի, այդ թվում՝ կլիմայի փոփոխության ազդեցությունների նվազեցման ու հարմարվողականության ծրագրերի մշակմանը և իր լիազորությունների շրջանակներում ապահովում է դրանց իրականացումը մարզի տարածքում.
7) աջակցում է արգելոցների, արգելավայրերի, հատուկ պահպանվող գոտիների պահպանությանը և օգտագործմանը, որսագողության, ապօրինի ձկնորսության, ծառահատումների դեմ կազմակերպվող միջոցառումների իրականացմանը.
8) մասնակցում է հակաանասնահամաճարակային կանխարգելիչ և հարկադիր միջոցառումների իրականացմանը` կենդանիների վարակիչ և զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների կանխարգելման ու վերացման նպատակով.
9) առաջարկություն է ներկայացնում Մարզպետին կենդանիների կարանտինային բռնկումների դեպքում վարչատարածքային անասնաբուժական ծառայության մարմինների ներկայացմամբ, սահմանված կարգով համապատասխան տարածքում` մարզում, համայնքում, բնակավայրում, կարանտին սահմանելու և չեղյալ հայտարարելու վերաբերյալ.
10) մասնակցում է մարզի բնակավայրերում աղետների ռիսկի կառավարմանն (նվազեցում, արձագանքում, հետևանքների վերացում, հետաղետային վերականգնում) ուղղված միջոցառումների իրականացմանը․
11) մասնակցում է բնության հատուկ պահպանվող տարածքներին առնչվող պետական ծրագրերի և կառավարման ծրագրերի մշակմանը.
12) աջակցում է բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանություն իրականացնող ծառայություններին.
13) մասնակցում է մարզի տարածքում բնական պաշարներ շահագործող տնտեսվարող սուբյեկտների գործունեության մշտադիտարկմանը ոլորտում տիրող իրավիճակի վերաբերյալ, համապատասխան տեղեկատվություն է ներկայացնում Մարզպետին, ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին․
14) մասնակցում է պետական ծրագրերի իրականացմանը անտառների և անտառային հողերի պահպանության և օգտագործման նպատակով։
15) քննարկում է Աշխատակազմում ստացված քաղաքացիների դիմումները, բողոքները և լուծում է դրանց ընթացքը օրենքով սահմանված կարգով:

3. ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ, ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ
2. Վարչությունն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
3. Վարչության կառավարումն իրականացնում է Մարզպետը և ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալը։
4. Վարչության գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Գլխավոր քարտուղարը։
5. Վարչության ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Վարչության պետը։
6. Վարչության պետի և աշխատողների աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում է նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-10-11 16:57:22