Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Մարզպետի աշխատակազմ

Կառուցվածք

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի կառուցվածքի գծապատկերը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի հաստիքացուցակը

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկը

 

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժին

Մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ` Անդրանիկ Լալայան

(0237) 6-37-16, 5-08-08 +374 (237) 2 85 02

                                                       ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի (այսուհետ` Աշխատակազմ) զորահավաքային նախապատրաստության բաժինը (այսուհետ` Բաժին) կառուցվածքային ստորաբաժանում է։
2. Բաժինն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, քաղաքացիական ծառայության մասին օրենսդրությամբ, Քաղաքացիական պաշտպանության մասին, Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին, Պաշտպանության մասին, Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին, Պետական և ծառայողական գաղտնիքի մասին, Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին, Տեղական ինքնակառավարման մասին, Տարածքային կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի (այսուհետ` Մարզպետ) որոշումներով, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի (այսուհետ՝ Գլխավոր քարտուղար) հրամաններով, ինչպես նաև Բաժնի լիազորությունների հետ կապված այլ օրենքներով, Աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմների փոխադրման ներքին պլանով իրավական այլ ակտերով և սույն կանոնադրությամբ:
3. Բաժնի կազմավորման, վերակազմակերպման և նրա գործունեության դադարեցման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով:
4. Բաժնի կանոնադրությունը հաստատում (փոփոխում) է Մարզպետը։

2. ԲԱԺՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ
5. Բաժնի գործունեության նպատակներն են՝
1) Զորահավաքային նախապատրաստության ոլորտում մարզի զարգացման ռազմավարությամբ ամրագրված նպատակների իրականացումը.
2) Բաժնի, Աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների և Աշխատակազմի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների, հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների և տեղական ինքնակառավարման մարմինների արդյունավետ գործունեության և համագործակցության ապահովումը.
3) Մարզի և համայնքների համաչափ զարգացման նախադրյալների ձևավորմանը նպաստելը:
6. Բաժնի գործունեության խնդիրներն են՝
1) Զորահավաքային նախապատրաստության ոլորտին առնչվող խնդիրների բացահայտումը, դրանց կարգավորման ուղղությամբ առաջարկությունների մշակումը և ներկայացումը:
2) Բաժնի, մարզային ենթակայության կազմակերպությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների տարածքային ստորաբաժանումների միջև համագործակցության և գործողությունների փոխհարաբերակցության վերաբերյալ առկա խնդիրների բացահայտումը և դրանց լուծման ապահովումը:
3) Աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության ապահովման կազմակերպումը․
4) Աշխատակազմի, նրան ենթակա կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմանն օժանդակումը․
7. Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում բաժնի խնդիրներից բխող գործառույթներնի շրջանակում Բաժինն իրականացնում է՝
`
1) Բաժնի գործունեությունն ուղղված է ապահովելու խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում Աշխատակազմին վերապահված լիազորությունների իրագործման արդյունավետ կատարմանը։
2) Աշխատակազմում զորահավաքային նախապատրաստության ապահովման կազմակերպումը․
3) Աշխատակազմի, նրան ենթակա կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրմանն օժանդակումը․
4) Խաղաղ ժամանակ և Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման կամ դրա անմիջական վտանգի առկայության կամ ռազմական գործողությունների պայմաններում բաժնի խնդիրներից բխող գործառույթներնի շրջանակում Բաժինն իրականացնում է՝
5) տարածքային կառավարման մակարդակում պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականության իրագործման գործընթացում աջակցում է Աշխատակազմի գործունեությանը․
6) մասնակցում է Աշխատակազմի գործունեությունը ռազմական դրության աշխատանքային ռեժիմի փոխադրման միջոցառումներին․
7) մեթոդական, տեղեկատվական և կազմակերպական աջակցություն է ցուցաբերում զորահավաքային և քաղաքացիական պաշտպանության պլանների մշակման աշխատանքներին և մասնակցում այդ պլանների իրագործմանը․
8) ապահովում է Աշխատակազմի մասնակցությունը և նախապատրաստումը զորահավաքային նախապատրաստության շրջանակներում կազմակերպվող ուսումնավարժական հավաքներին և պարապմունքներին․
9) աջակցում և մասնակցում է պաշտպանության նպատակով մարզի վարչական տարածքի և հաղորդակցության ուղիների նախապատրաստման միջոցառումների կատարման ու զինված ուժերի զորահավաքային ծավալման գործընթացին․
10) մասնակցում է մարզի վարչական տարածքի օպերատիվ սարքավորմանը և աջակցում դրա իրագործման օժանդակման գործընթացին․
11) զինվորական հաշվառում իրականացնող մարմինների հետ ապահովում է Աշխատակազմի աշխատող պահեստազորայինների ամրագրման, նրանց զինվորական հաշվառման, պահեստազորային պատրաստության միջոցառումներին, պարտադիր զինվորական ծառայության և զորահավաքային զորակոչերին ներգրավման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքները․
12) համագործակցում է հանրապետության զորահավաքային աշխատանքները համակարգող լիազոր մարմնի, պետական կառավարման այլ մարմինների, ինչպես նաև այլ մարզերի զորահավաքային մարմինների հետ.
13) ապահովում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի նախագծեր, առաջարկություններ, եզրակացություններ, այլ փաստաթղթեր նախապատրաստելը, ինչպես նաև դրանց վերաբերյալ մեթոդական պարզաբանումներ և ուղեցույցեր մշակելը․
14) ոլորտը համակարգող Մարզպետի տեղակալին, Գլխավոր քարտուղարին է ներկայացնում Բաժնի աշխատանքային ծրագրերը,
15) նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ․
16) Գլխավոր քարտուղարին, ըստ անհրաժեշտության, ներկայացնում է առաջարկություններ՝ Բաժնի աշխատանքներին մասնագետներ, փորձագետներ, գիտական հաստատությունների ներկայացուցիչներ ներգրավելու, ինչպես նաև աշխատանքային խմբեր կազմավորելու համար․
17) Բաժնին վերապահված խնդիրների և գործառույթների իրականացման առնչությամբ կազմակերպում է քննարկումներ, հրավիրում է խորհրդակցություններ, ըստ անհրաժեշտության դրանց մասնակից դարձնելով համապատասխան մարմնի (կազմակերպության) պաշտոնատար անձանց, մասնագետների և փորձագետների, աշխատանքների արդյունքներից ելնելով՝ Մարզպետին ներկայացնում է առաջարկություններ.
18) Մարզպետի համաձայնությամբ հանդես է գալիս միջգերատեսչական կամ փոխգործակցային մակարդակում՝ որպես մարմնի (կազմակերպության) ներկայացուցիչ.
19) առաջարկություններ է ներկայացնում զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի աշխատանքների կատարելագործման վերաբերյալ.
20) խաղաղ և ռազմական դրության ժամանակ օրենքով սահմանված կարգով վերահսկում է Աշխատակազմին ենթակա մարմինների, ստորաբաժանումների զորահավաքային նախապատրաստության, քաղաքացիական պաշտպանության, ինչպես նաև համակարգման ոլորտում գտնվող՝ ռազմական դրության աշխատանքային ռեժիմի պայմաններում զորահավաքային առաջադրանք կատարող կազմակերպությունների՝ զորահավաքային պատվերների կատարման պայմանագրերով նախատեսված զորահավաքային միջոցառումների կատարման աշխատանքները.
21) Բաժնի իրավասությունների սահմաններում համակարգում է զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի հետ կապված միջոցառումները․

3. ԲԱԺՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ,
ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

8. Բաժինն իր գործունեությունն իրականացնում է Աշխատակազմի հաստիքացուցակով նախատեսված կազմով։
9. Բաժնի կառավարումն իրականացնում է Մարզպետը։
10. Բաժնի գործունեությունը համակարգում և վերահսկում է Գլխավոր քարտուղարը։
11. Բաժնի ընթացիկ գործունեությունը կազմակերպում և ղեկավարում է Բաժնի պետը։
12. Բաժնի պետի և աշխատողի (ների) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման, գիտելիքների և հմտությունների, իրավունքների և պարտականությունների հետ կապված դրույթները սահմանվում են նրանց կողմից զբաղեցվող քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերով։

 

 

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-12-20 17:44:42