Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Աճուրդի հայտարարություն 21.03.2024
Ուշադրությո՛ւն ՀՀ Արմավիրի մարզի Մեծամորի համայնքապետարանի շենքում 2024 թվականի ապրիլի 23-ին կայանալու է համայնքային սեփականության հանդիսացող հողերի բաց աճուրդ-վաճառք: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումների միջոցով՝ ⇒ http://armavir.mtad.am/files/docs/74128.pdf

Արմավիրի մարզի ղեկավարն այցելել է Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրեր 19.03.2024
Այսօր Արաքս համայնքի ղեկավար Ղազար Ղազարյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային աշխատակիցների, շինարարական կազմակերպության պատասխանատուների հետ մարզի ղեկավարն այցելեցի Արաքս համայնքի Գայ և Մեծամոր բնակավայրեր՝ ծանոթանալու սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինարարական աշխատանքներին: Արաքս համայնքի Գայ բնակավայրում Դավիթ Խուդաթյանն այցելեցինք մշակույթի տուն, որտեղ 2023թ․ սուբվենցիոն ծրագրով իրականացվում է երկրորդ հարկի վերանորոգում: Ծրագրի ընդհանուր պայմանագրային արժեքը...
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմում մարզպետ Դավիթ Խուդաթյանն այսօր անցկացրեց հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում քննարվեցին նախորդ խորհրդակցության ընթացքում տրված հանձնարարականների կատարման ընթացքը և առաջնահերթ լուծում պահանջող նոր հարցեր։ Հանձնարարականների կատարման մասին զեկույցներով հանդես եկան Արմավիրի մարզպետի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները։ Քննարկվեցին նաև ընթացիկ և առաջնահերթ նշանակության այլ հարցեր։

Հանրային քննարկում 15.03.2024
Սույն թվականի մարտի 19-ին՝ ժամը 10:00-ին, Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում շահագրգիռ քաղաքացիական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ տեղի է ունենալու հանրային քննարկում՝ 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսային ծրագրերի և ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի նախագծերի մշակման աշխատանքների շրջանակներում բյուջետային հայտերի կազմման վերաբերյալ: Ներկայացվող հղման միջոցով կարող եք ծանոթանալ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանման ծախսերի 2025-2027...
Այսօր ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի վարչական շենքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը համայնքի ղեկավար Շանթ Առաքելյանի, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ղեկավար անձնակազմի հետ անցկացրեց քաղաքացիների ընդունելություն: Ընդունելությանը մասնակցել են համայնքի տարբեր բնակավայրերի և Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Բաղրամյան համայնքում բնակվող 11 քաղաքացի: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն առնչվել են հողային հարաբերությունների կարգավորմանը, այլ ոլորտների: Քաղաքացիների...

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն անցկացրեց աշխատանքային քննարկում 13.03.2024
Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի նիստերի մեծ դահլիճում մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց աշխատակազմի մասնակցությամբ: Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց աշխատանքի կազմակերպմանը և արդյունավետության բարձրացմանը, քննարկվեցին աշխատանքային այլ հարցեր ևս:


