Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով եղել է Ջանֆիդա բնակավայրի միջնակարգ դպրոցում 12.02.2024
ՀՀ Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն այցելել է Մեծամոր համայնքի Ջանֆիդա գյուղի միջնակարգ դպրոց` հետևելու դպրոցի մարզադահլիճի և հանդիսությունների դահլիճի կառուցման ժամանակ արձանագրված թերությունների շտկման աշխատանքներին: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանի, դպրոցի տնօրենի, շինարարների, ոլորտային ղեկավարների հետ մարզպետը շրջեել է դպրոցում, քննարկել թերությունների շտկման ընթացքը, աշխատանքների ավարտի ժամկետները: Դավիթ Խուդաթյանն այցի ընթացքում ծանոթացել է դպրոցի հիմնական մասնաշենքի...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում, նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ, կայացել է մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Դավիթ Գրիգորյանը և «Հայավտոկայարան» ՓԲԸ տնօրեն Կարեն Գրիգորյանը։ Օրակարգային առաջին հարցով քննարկվել է կապիտալ ծրագրերի որակի հետ հապված հարցեր։ Նախարարը մարզպետներին հանձնարարել է Քաղաքաշինության կոմիտեի հետ...

Այսօր մարզպետի աշխատակազմի նիստերի փոքր դահլիճում Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանն աշխատանքային քննարկում անցկացրեց մարզի համայնքներում վարչական հսկողություն իրականացրած անձնակազմի հետ: Քննարկվեց ավարտված և ընթացքում գտնվող վարչական հսկողությունների հետ կապված հարցեր, անդրադարձ կատարվեց աշխատանքային այլ թեմաների:

Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանը քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանի, համայնքի ղեկավարների, մարզպետի աշխատակազմի և համայնքապետարանի ոլորտային պատասխանատուների հետ այսօր այցելեց Շահումյան դպրոցի մարզադահլիճ, Ջրառատ գյուղի Սիմոն Մարտիրոսյանի անվան մարզադպրոց, Արևիկ գյուղի մոդուլային մանկապարտեզ և Արմավիր քաղաքի թիվ 6 դպրոցի մարզադահլիճ: Աշխատանքային այցի նպատակն էր հետևել շինարարական աշխատանքների ընթացքին, տեղում ծանոթանալ նախագծային լուծումներին, քննարկել...

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 07.02.2024
Սույն թվականի փետրվարի 9-ին՝ ժամը 15.30-ին, ՀՀ Արմավիրի մարզի Փարաքարի համայնքապետարանում մարզպետ Դավիթ Խուդաթյանը կընդունի քաղաքացիներին։ Տեղեկացնենք, որ մարզպետի կողմից քաղաքացիների ընդունելություններ են նախատեսվում մարզի բոլոր համայնքներում։ Ժամանակացույցը նախապես կհրապարակվի։

Այսօր Արմավիրի մարզպետ Դավիթ Խուդաթյանի գլխավորությամբ մարզի բժշկական կազմակերպությունների տնօրենների հետ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ ԱՆ Պետական առողջապահական գործակալության տնօրեն Ահարոն Բարսեղյանը, մարզի բուժհաստատությունների տնօրենները, ոլորտային պատասխանատուներ: Հանդիպման սկզբում Դավիթ Խուդաթյանը ողջունեց մասնակիցներին՝ կարևորելով նման քննարկումների անցկացումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Պետական առողջապահական...