Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերի ընդունման մասին Փաստաթղթերն ընդունվում են առցանց` https://schoolexams.emis.am/ հղումով` 2023 թ. հունիսի 23-ից հուլիսի 7-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով: Ավելին ՝ https://escs.am/am/news/17134
Հուլիսի 1-ից ՀՀ մարզերի վարչական կենտրոններում առողջապահական ծառայությունների դիմաց վճարումը կկատարվի անկանխիկ Ինչպե՞ս վճարել բժշկական ծառայությունների դիմաց անկանխիկ ՊՈՍ տերմինալի միջոցով` քարտը մտցնել տերմինալի մեջ և հավաքել PIN կոդը կամ կատարել անհպում վճարում` քարտը կամ հեռախոսը մոտեցնելով տերմինալին: Վճարային տերմինալի միջոցով` հաստատությունում կամ դրա մերձակայքում տեղադրված վճարային տերմինալով գումարը փոխանցել բժշկական հաստատության բանկային հաշվեհամարին: Բջջային...
Տեղի է ունեցել ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը 23.06.2023
Մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ հունիսի 23-ին տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են մարզպետի տեղակալը, մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարը, մարզի համայնքների ղեկավարները և ոլորտային պատասխանատուները: Մարզխորհրդի նիստի օրակարգի հաստատված հարցերի շրջանակում զեկույցով հանդես եկավ ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմի ֆինանսական վարչության պետ Վարազդատ Մկրտչյանը: Ներկայացվեց Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի համայնքների բյուջետային...
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը մասնակցել է մարզպետների հերթական խորհրդակցությանը։ Օրակարգում ընդգրկված էր չորս հարց։ Առաջինը ներկայացվել է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների, հողերի օտարման և կառուցապատման վերաբերյալ հարցը: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների...
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի նախագահությամբ 2023 թվականի հունիսի 23-ին անցկացվեց 2023 թվականի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության ամառային զորակոչի մարզային զորակոչային հանձնաժողովի նիստը: Նիստին ներկա էին հանձնաժողովի անդամներ՝ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Բդոյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության Էջմիածնի բաժնի պետ, գնդապետ Գագիկ Ղուկասյանը, ՀՀ պաշտպանության...
Խորհրդակցություն՝ մարզի դպրոցների տնօրենների մասնակցությամբ 23.06.2023
2023 թ. հունիսի 23-ին Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի գլխավորությամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը Արմավիրի մարզպետի աշխատակազմի վարչական շենքի նիստերի դահլիճում հանդիպում ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հետ: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահրամ Գասպարյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարության հանրակրթության և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի պետ...