Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը հայ-գերմանական ապակենտրոնացված համագործակցության շրջանակներում սեպտեմբերի 11-ին ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, ինչպես նաև մշակույթի հարցերով հանձնաժողովի անդամներին՝ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, ինչպես նաև մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր Գերմանիայի...

Զինված ուժերը պայմանագրային զինծառայողներով համալրելու, ինչպես նաև կանանց նորաստեղծ գումարտակում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ բացատրական և քարոզչական աշխատանքներ իրականացնելու, զինծառայողներին տրվող սոցիալական երաշխիքները, արտոնությունները և ծառայությանն առնչվող բոլոր մանրամասները ներկայացնելու նպատակով՝ ՀՀ Պաշտպանության և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների նախաձեռնությամբ, Արմավիրի մարզպետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ...

Մեկնարկել է Արմավիր քաղաքի Հունան Ավետիսյան փողոցի Երևանյան - Շահումյան հատվածի հիմնանորոգումը: Աշխատանքներն իրականացվում են 2023 թվականի պետական համաֆինանսավորման ծրագրի շրջանակներում՝ համայնքային բյուջեի 65% և պետական բյուջեի 35% ֆինանսավորմամբ: Նախատեսված է 320 մետր երկարությամբ (2390 քմ) ճանապարհի երկշերտ ասֆալտապատում, եզրաքարերի տեղադրում, 1100 քմ մայթի կառուցում: Պետական համաֆինանսավորման ծրագրով նշված հատվածում 2023 թվականի ընթացքում արդեն իսկ փոխվել են խմելաջրի ջրագծերը,...

Խաղողի մթերումը կազմակերպելու նպատակով կիրականացվեն աջակցության հետևյալ միջոցառումները 07.09.2023
Խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու և առաջիկա անելիքները կառավարելու նպատակով Վարչապետի հանձնարարությամբ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների ներկայացուցիչների, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի և Վայոց ձորի մարզպետների մասնակցությամբ կազմակերպվել են մի քանի աշխատանքային քննարկումներ։ Վերջին տարիներին խաղողի մթերման հետ կապված խնդիրները հիմնականում պայմանավորված էին աշխարհաքաղաքական զարգացումների հետևանքով...

2023/2024 ուսումնական տարվա համար ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում հեռակա ուսուցման ընդունելության քննությունների հայտագրման գործընթացը կիրականացվի Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) dimord.am կայքում՝ սեպտեմբերի 5-ից մինչև սեպտեմբերի 25-ը՝ ժամը 18:00-ն։ Քննությունները կանցկացվեն հոկտեմբերի 20-27-ը: Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: Մանրամասները՝ https://escs.am/am/news/18037

Հաստատվել է երկարօրյա ուսուցման կարգը 07.09.2023
Երկարօրյա ուսուցումը կազմակերպվելու է երկարօրյա խմբերում, որոնք ստեղծվելու են՝ Ծնողների դիմումի հիման վրա (վճարովի սկզբունքով), որոնք միտված են սովորողների ուսումնադաստիարակչական աշխատանքներում ընտանիքին համակողմանի օգնություն ցուցաբերելու, դասապատրաստումներին աջակցելու, ինքնուրույն սովորելու կարողությունները զարգացնելու նպատակով: Սոցիալապես անապահով ընտանիքների սովորողների համար երկարօրյա խմբում ծառայությունների մատուցումը կարող է կազմակերպվել անվճար: Հանրակրթության պետական չափորոշչի...