Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 02.11.2023

  Տեղեկացնում ենք, որ 2023 թվականի նոյեմբերի 3-ին ժամը 12։00-ին, Արմավիրի մարզի Արմավիր համայնքի Մյասնիկյան բնակավայրի մշակույթի տան բակում տեղի կունենա Արցախի հերոս Հակոբ Հարությունյանի հիշատակին նվիրված հուշ- ցերեկույթ։  

Ուշադրություն

Ուշադրություն 02.11.2023

ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի համայնքապետարանում սույն թվականի դեկտեմբերի 5-ին կայանալու է համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի և ծառայողական տրանսպորտային միջոցի վաճառք–աճուրդներ։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղման միջոցով՝ ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70269.pdf ➡️ http://armavir.mtad.am/files/docs/70268.pdf  

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում

ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում 02.11.2023

  ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային այցով եղել է Մեծամոր համայնքի Ամասիա, Գետաշեն, Նալբանդյան, Նոր Արտագերս և Վարդանաշեն բնակավայրերում՝ տեղում ծանոթացել սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական աշխատանքներին: Մեծամոր համայնքի ղեկավար Վահրամ Խաչատրյանը մարզպետին ներկայացրեց ավարտված և շահագործման հանձնված սուբվենցիոն ծրագրերը, ներկա պահին ընթացող շինարարական աշխատանքները, դրանց ավարտման ժամկետները, ինչպես նաև ակնկալվող արդյունքները:...

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 146 երեխա

Սույն թվականի հոկտեմբեր ամսին ՀՀ Արմավիրի մարզում ծնվել է 146 երեխա 02.11.2023

ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հոկտեմբեր ամսին ծնվել է 146 երեխա։ 72 տղա է լույս աշխարհ եկել, 74՝ աղջիկ։ 

Բաղրամյան  համայնքում ավարտվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հավանության արժանացած ասֆալտապատման աշխատանքների զգալի մասը

Բաղրամյան համայնքում ավարտվել է 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով հավանության արժանացած ասֆալտապատման աշխատանքների զգալի մասը 31.10.2023

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2023 թվականի սուբվենցիոն ծրագրով ասֆալտապատվել են Բաղրամյան համայնքի մի շարք բնակավայրերի փողոցները՝ 48961,7ք/մ մակերոսով, 449,530,432 ՀՀ դրամ ընդհանուր արժեքով (40% կառավարության, 60% համայնքի համաֆիանսավորմամբ)։ Մասնավորապես՝ ծրագրով ասֆալտապատվել են. 1. Արգինա բնակավայրի Տիգրան Մեծ և Աբովյան փողոցները, ընդամենը 5831,5 ք/մ 2. Արտամետ բնակավայրի Գ. Նժդեհ և Արաբոյի փողոցին կապող հատվածը և Արաբոյի փողոցը,...

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունեց ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարին և ներկայացուցիչներին 31.10.2023

Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Արմավիրի մարզում գտնվող ՀՀ կրթության տեսչական մարմնի ներկայացուցիչներին՝ ղեկավար Վաղարշակ Մատիկյանի գլխավորությամբ։ Հանդիպման ժամանակ քննարկվեցին ընթացիկ աշխատանքային, տեսչական մարմնի տարեկան ստուգումներին առնչվող հարցեր։ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարը ներկայացրեց մարզի մի շարք դպրոցներում իրականացված տեսչական ստուգումների արդյունքները՝ նշելով, որ կարևորում են հետադարձ կապը և աջակցությունը դպրոցներին:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-09 15:27:02