Տեղեկատվական կենտրոն
Նորություններ

ԻՐԱԶԵԿՈՒՄ 08.08.2023
Հանրապետությունում ջերմաստիճանի կտրուկ բարձրացման պատճառով մեծացել է անտառներում և խոտածածկ տարածքներում հրդեհների առաջացման և տարածման վտանգը: ՆԳՆ փրկարար ծառայությունը հորդորում է պահպանել հրդեհային անվտանգության կանոնները: Անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհները կանխարգելելու նպատակով արգելվում է` վառել խարույկներ չնախատեսված վայրերում: Խիստ անհրաժեշտության դեպքում դա կարելի է անել բաց տարածքներում` շրջապատելով խարույկը, 5 մետրից ոչ պակաս միներալիզացված...

ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Տարվա լավագույնները» 2023 մրցույթին մասնակցելու հրավեր 08.08.2023
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Տարվա լավագույնները» մրցույթի հայտերի ընդունելություն: Մրցույթին կարող են մասնակցել հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների՝ ուսուցիչները և դաստիարակները, տնօրենները, ուսումնաօժանդակ կազմի աշխատակիցները։ Մրցույթը կազմակերպվում է հետևյալ առանձին անվանակարգերով. 1) հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչական լավագույն ծրագիր կամ նախաձեռնություն,...

Ամառային վառ օր «Ֆեստիվառ»-ում Առաջին ալիքը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, օգոստոսի 12-ին կազմակերպում է զբոսաշրջային և երաժշտական փառատոն Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառում: Ամբողջ օրը քաղաքի կենտրոնում ելույթ կունենան Գեղարքունիքի մարզի տեղացի արտիստները և հյուր արտիստներ Երևանից, իսկ երեկոյան ժամը 20:00-ին կմեկնարկի մեծ համերգը՝ Առաջին ստուդիա Kami Friends-ի մասնակցությամբ` Արամ MP3 Էրիկ Կարապետյան Բրյունետ Սոնա Ռուբենյան Արսեն Գրիգորյան Առաջին ստուդիայից...

Արմավիրի մարզում հուլիս ամսին ծնվել է 128 երեխա 08.08.2023
ՀՀ Արմավիրի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2023 թվականի հուլիս ամսին ծնվել է 128 երեխա՝ 76 տղա, 52 աղջիկ։ Ծնունդներից 61-ը գրանցվել է Էջմիածնի բժշկական կենտրոնում, իսկ 67-ը՝ Արմավիրի բժշկական կենտրոնում: Շնորհավորում ենք երջանիկ ծնողներին և մաղթում անամպ ու խաղաղ մանկություն բոլոր փոքրիկներին:

Իրազեկում 08.08.2023
2020 թվականից հետո ժամկետային պարտադիր զինվորական ծառայությունից զորացրված հարգելի՛ քաղաքացիներ, եթե ուզում եք գտնել աշխատանք կամ ստանալ մասնագիտական ուղղորդում՝ առաջարկում ենք մոտենալ Միասնական սոցիալական ծառայության ցանկացած տարածքային կենտրոն կամ հաղորդագրությամբ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջին գրել Ձեր անուն-ազգանունն ու հեռախոսահամարը, որից հետո մասնագետները կապ կհաստատեն Ձեզ հետ՝ զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի...

Ծնվել է Արցախյան երրորդ պատերազմում հերոսաբար զոհված եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը 07.08.2023
Օգոստոսի 4-ին Արմավիրի մարզի Էջմիածնի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսաբար անմահացած եղբայրներ Նարեկ և Սամվել Ղազարյանների եղբայրը՝ լուսաշող Սամվել Ղազարյանը, ով իր ծնունդով եկավ իմաստավորելու իր ծնողների՝ Նուշիկ և Գեղամ Ղազարյանների կյանքը: Նորածինը ծնվել է 3․350 կգ քաշով և 52 սմ հասակով: Փոքրիկն իրեն հրաշալի է զգում, և այսօր արդեն տանն է։ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանի և մարզպետի աշխատակազմի անունից շնորհավորում ենք...