Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեկնարկեց 2012 թվականի աշնանային զորակոչը 19.11.2012

Այսօր Սարդարապատի հուշահամալիրում տեղի ունեցավ 2012 թվականի աշնանային զորակոչին Արմավիրի մարզից զինծառայության մեկնող նորակոչիկների ճանապարհման հանդիսավոր արարողությունը, որն այս տարի իր ներկայությամբ պատվեց նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Վերջին տարիներին Արմավիրի մարզում ձևավորված ավանդույթի համաձայն և' գարնանային, և' աշնանային առաջին զորակոչը մեկնարկում է Սարդարապատի հուշահամալիրում, որն արտահայտում է հայրենիքի ազատագրման համար Սարդարապատի ճակատամարտում իրենց...

Մարզպետը Թաիրովի դպրոցում մասնակցեց լոկալ ջեռուցման համակարգի գործարկմանը 15.11.2012

Ջեռուցման սեզոնի մեկնարկը ՀՀ Արմավիրի մարզի Թաիրով համայնքի միջնակարգ դպրոցում նշանավորվեց երկար տարիներ սպասված լոկալ ջեռուցման համակարգի գործարկմամբ, որն իրականացվել է ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանի անմիջական աջակցության և դպրոցի մասնակի ներդրման արդյունքում: Կաթսայատան կառուցման և լոկալ ջեռուցման համակարգի ներդրման նպատակով ԱԺ պատգամավորը տրամադրել է 24 մլն դրամ, իսկ դպրոցը` 1,5 մլն դրամ: Դպրոցի համար կարևոր իրադարձությանը ներկա գտնվեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Նա...

Ա. Ղահրամանյանը շարունակում է ծանոթանալ մարզի հրատապ խնդիրների լուծման երրորդ փուլի ընթացքին 09.11.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր շրջեց մի շարք համայնքներում, ծանոթացավ մարզի հրատապ խնդիրների լուծման երրորդ փուլով նախատեսված ծրագրերի ընթացքին: Մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետի և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների ուղեցությամբ մարզպետը նախ  այցելեց Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոց: Նա շրջեց կրթօջախում, ծանոթացավ շենքային պայմաններին և ծրագրի շրջանակներում կառուցված կաթսայատան և լոկալ ջեռուցման համակարգին: Դպրոցը ջեռուցմամբ...

Տեղի ունեցավ մարզպետ Ա. Ղահրամանյանի մամուլի ասուլիսը 08.11.2012

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մամուլի ասուլիսը: Մարզպետն ըստ որորտների ներկայացրեց հաշվետու ժամանակահատվածում իրականացված հիմնական աշխատանքները, գրանցված արդյունքները: Ըստ մարզպետի` 2012 թվականն, ընդհանուր առմամբ, մարզի համար հաջողված է եղել: Նրա խոսքով` միայն գյուղատնտեսության ոլորտում նկատվել է բուսաբուծական բոլոր մթերքների արտադրության ծավալի աճ: Հունիսի 1-ի դրությամբ մարզում ցանքատարածությունները կազմել են 29224 հա, որը 1213 հեկտարով ավել է նախորդ տարվա...

Մարզպետը Գետաշեն համայնքի դպրոցում մասնակցեց բաց երկնքի տակ թանգարանի բացմանը 08.11.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Գետաշեն համայնքի միջնակարգ դպրոցում մասնակցեց բաց երկնքի տակ թանգարանի բացմանը, որն այսուհետ հանդիսանալու է մշակութային արժեքները ներկայացնելու վայր: Նախաձեռնության հեղինակը դպրոցի պատմության ուսուցիչ Գևորգ Արզումանյանն է, ում նախաձեռնությամբ հավաքագրվել են տարբեր դարաշրջանների թվագրված կավե և երկաթե իրեր` կճուճներ, կարասներ, պղնձե կաթսաներ: Թանգարանում ներկայացված էին Քրիստոսից առաջ 7-րդ դարից մինչև նախորդ դարասկզբին թվագրված իրեր, որոնցից...

Մարզպետը Վաղարշապատի տարածաշրջանում ծանոթացավ մի շարք հաստատություններում իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինաշխատանքներին 07.11.2012

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Վաղարշապատի տարածաշրջանում ծանոթացավ դպրոցական, նախադպրոցական հաստատություններում և բնակելի շենքերից մեկում մարզի հրատապ խնդիրների լուծման ծրագրի երրորդ փուլով իրականացված և ընթացքի մեջ գտնվող շինարարական աշխատանքներին: Փոխմարզպետ Մովսես Քարտաշյանի, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Կարինե Դանիելյանի և համապատասխան հաստատություններում շինարարություն իրականացնող կազմակերպությունների պատասխանատուների ուղեկցությամբ մարզպետն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-11-13 14:48:19