Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Դալարիկ համայնքի հինգ սուբվենցիոն ծրագրից երեքով նախատեսված շինաշխատանքները սկսվել են

Դալարիկ համայնքի հինգ սուբվենցիոն ծրագրից երեքով նախատեսված շինաշխատանքները սկսվել են 17.07.2020

Դալարիկ համայնքի հինգ սուբվենցիոն ծրագրից երեքով նախատեսված շինաշխատանքները սկսվել են. վերակառուցվում են Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի, համայնքի հանդիսությունների սրահի ու մարզասրահի տանիքները, իսկ բազմաբնակարան բնակելի շենքերի մուտքերի դռներն ու պատուհանները փոխարինվում են նորերով: Նշված երեք սուբվենցիոն ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 38 մլն 981.13 հազար դրամ: Ծրագրերի իրականացման փուլում, ընդհանուր առմամբ, կստեղծվի 11 ժամանակավոր, իսկ ավարտին` 4 հիմնական...

Հայտարարություն` Վարդավառն ավանդական կերպով չտոնելու վերաբերյալ

Հայտարարություն` Վարդավառն ավանդական կերպով չտոնելու վերաբերյալ 17.07.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Այս կիրակի՝ հուլիսի 19-ին, մեր ամենասիրելի տոներից մեկն է՝ Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Նոր կորոնավիրուսային համավարակի պայմաններում կոչ ենք անում և հորդորում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից: Տեղեկացնում ենք նաև, որ Ոստիկանությունն ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները...

Պարգևատրումներ` խիզախության դրսևորման համար

Պարգևատրումներ` խիզախության դրսևորման համար 16.07.2020

Հայ-թուրքական պետական սահմանի Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Բագարանի սահմանապահ ուղեկալի հատվածում պետական սահմանի պաշտպանության գործում դրսևորած վճռականության ու խիզախության, ինչպես նաև անձնական օրինակով երիտասարդության ազգային և հայրենասիրական դաստիարակության գործում ունեցած նշանակալի ավանդի համար Բագարան համայնքի բնակիչներ Կամո Գրիգորյանը և Հաբեթ Ղազարյանը մարզպետ Համբարձում Մաթևոսյանի կողմից պարգևատրվել են պատվոգրով և դրամական պարգևով:

ՀՀ ՊՆ. կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա

ՀՀ ՊՆ. կամավորագրման անհրաժեշտություն այս պահին չկա 16.07.2020

 «Վերջին օրերին ՀՀ պաշտպանության նախարարությունը հազարավոր զանգեր և նամակներ է ստանում անհատ քաղաքացիներից, ինչպես նաև ազատամարտիկների առանձին խմբերից ու կազմակերպություններից՝ կամավորագրվելու և սահմանամերձ շրջաններ մեկնելու խնդրանքով։ Պաշտպանության նախարարությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում մեր քաղաքացիներին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործին աջակցելու պատրաստակամության համար, այդուհանդերձ հայտնում, որ մեր ժողովրդի անկոտրում ու մշտապես պայքարի պատրաստ...

Արտամետ համայնքը կգազիֆիկացվի

Արտամետ համայնքը կգազիֆիկացվի 16.07.2020

Արտամետ համայնքը կգազիֆիկացվի. կապույտ վառելիքը հասանելի կդառնա շուրջ 70 տնտեսության. Պետություն-համայնք-մասնավոր եռակողմ ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 80 մլն 825.89 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 60% է` 48 մլն 495.5 հազ. դրամ, համայնքի մասնակցությունը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ և մասնավորի կողմից ներդրումը՝ 20%` 16 մլն 165.178 հազ. դրամ: Նախատեսվող աշխատանքների շրջանակում կտեղադրվեն հենասյուներ և ճնշման կայանի պահարան, կկառուցվի 5869...

Մրգաշատ համայնքի չորս սուբվենցիոն ծրագրերից մեկով  շինաշխատանքները մեկնարկել են

Մրգաշատ համայնքի չորս սուբվենցիոն ծրագրերից մեկով շինաշխատանքները մեկնարկել են 16.07.2020

Մրգաշատ համայնքի չորս սուբվենցիոն ծրագրերից մեկով նախատեսված շինաշխատանքներն արդեն մեկնարկել են. փոխվում է երաժշտական դպրոցի տանիքը: Մրգաշատի երաժշտական դպրոցի տանիքի վերանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 7 մլն 195.11 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 2 մլն 158.53 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 5 մլն 036.58 հազար դրամ: Ծրագրի իրականացմամբ կապահովվի շենքի շահագործման երկարատևությունը և անվտանգ գործունեությունը:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 16:06:57