Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եվս երեք սուբվենցիոն ծրագիր՝ Դալարիկ համայնքում

Եվս երեք սուբվենցիոն ծրագիր՝ Դալարիկ համայնքում 22.06.2020

Դալարիկում ևս երեք սուբվենցիոն ծրագիր կիրականացվի. համայնքում 2020 թվականի համար հաստատվել է 5 սուբվենցիոն ծրագիր: Երեք ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 53 մլն 505.46 հազար դրամ: Առաջին ծրագրով նախատեսված է Դալարիկ համայնքի Կոմիտասի փողոցի 7 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի տանիքի վերակառուցում` 16 մլն 744.13 հազ. դրամի շրջանակում: Նշված գումարի 55%-ը` 9 մլն 209.27 հազ. դրամը ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինն է, իսկ 45%-ը` 7 մլն 534.86 հազ. դրամը` համայնքի...

 Պարգևատրումներ` Բուժաշխատողի օրվա առթիվ

Պարգևատրումներ` Բուժաշխատողի օրվա առթիվ 22.06.2020

Բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործող Արմավիրի, Մեծամորի, Էջմիածնի բժշկական կենտրոնների, Վաղարշապատի հիվանդանոցի, «Քեւօրք եւ Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի, Արմավիրի արյան փոխներարկման կայանի, ինչպես նաև Մրգաշատի, Տանձուտի, Փարաքարի, Թաիրովի, Աղավնատան բուժամբուլատորիաների և ԱՆ «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն»-ի մի խումբ աշխատակիցներ...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի շնորհավորանքի խոսքը` Բուժաշխատողների օրվա կապակցությամբ 21.06.2020

Հարգելի բուժաշխատողներ, բժշկի կոչումը մեծ պատվով կրող սիրելի գործընկերներ, Լավագույն ցանկություններով շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի` Բուժաշխատողի օրվա առթիվ: Նախ ցանկանում եմ երախտիքի խոսք հղել մեր բժիշկներին, բուժքույրերին ու ոլորտի այն բոլոր աշխատակիցներին, ովքեր բարձր պատասխանատվությամբ և անմնացորդ նվիրումով գիշերուզօր պայքարում են համաշխարհային այս մարտահրավերի` COVID-19-ի դեմ: Ինչ խոսք, այս անհավասար պայքարում ձեզ հաջողվում է մեծաթիվ կյանքեր փրկել, իսկ երբեմն էլ,...

Տեղեկատվական շրջայց` մարզի համայնքերում

Տեղեկատվական շրջայց` մարզի համայնքերում 19.06.2020

ՀՀ Արմավիրի մարզի տարբեր համայնքներում տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները, կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակում, շարունակում են իրազեկման աշխատանքները` բնակչությանը ներկայացնելով հակահամաճարակային կանոների պահպանման կարևորությունը: Համայնքներում բնակչությանը բաժանվում են նաև պաշտպանիչ դիմակներ և ախտահանիչ նյութեր: #ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր

Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի մշակույթի տունը

Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի մշակույթի տունը 19.06.2020

Կվերանորոգվի Ծաղկունք համայնքի` 1962 թվականին շահագործման հանձնված մշակույթի տունը. սուբվենցիոն ծրագրով նախատեսվող աշխատանքների արդյունքում լավագույն պայմաններ կստեղծվեն համայնքում մշակութային կյանքի ակտիվացման և տարբեր խմբակների գործունեության համար: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 15 մլն 869.6 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 30% է` 4 մլն 760.88 հազ. դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 70%` 11 մլն 108.72 հազ. դրամ: Ծրագրով նախատեսվող...

Համակարգիչներ` հանրակրթական ուսումնական հաստատություններին

Համակարգիչներ` հանրակրթական ուսումնական հաստատություններին 18.06.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջնորդությամբ Արմավիրի մարզպետարանին է նվիրաբերվել տարբեր պետական գերատեսչությունների կողմից հավաքագրված 36 համակարգչային տեխնիկա և 8 համակարգչային սարքավորում (մոնիտոր)` մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններին տրամադրելու նպատակով: Կարևոր ձեռնարկի համար մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում ԿԳՄՍ նախարարությանը և աջակից գերատեսչություններին:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15