Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մոդուլային դպրոց` Արգինա համայնքում

Մոդուլային դպրոց` Արգինա համայնքում 09.06.2020

«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրի շրջանակում Արգինա համայնքում մոդուլային դպրոց կկառուցվի: Կրթական հաստատությունը կկառուցվի գործող դպրոցի հարևանությամբ և շահագործման կհանձնվի 2021 թվականին: Ծրագիրը կիրականացվի պետական բյուջեի ֆինանսավորմամբ: Կրթօջախը նախատեսված է մինչև 100 երեխայի համար: Դպրոցի մոդելն ու էսքիզը հիմնված է անվտանգության, ներառականության և էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։ Նշենք, որ...

Երվանդաշատում մեկնարկել է համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի` մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը

Երվանդաշատում մեկնարկել է համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի` մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը 09.06.2020

Երվանդաշատում կլուծվի երեխաների նախադպրոցական կրթության խնդիրը. սուբվենցիոն ծրագրի շրջանակում մեկնարկել է համայնքի կուլտուրայի շենքի երկրորդ հարկի մի մասի` մանկապարտեզի վերակառուցման ծրագիրը: Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 882.52 հազար դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը 65% է՝ 17 մլն 473.64 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 35%` 9 մլն 408.88 հազար դրամ: Ծրագրի արդյունքում ակնկալվում է ունենալ արդի պայմաններով և գույքով ապահովված...

Արտիմետ համայնքի ևս 129 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով

Արտիմետ համայնքի ևս 129 տնտեսություն կապահովվի կապույտ վառելիքով 08.06.2020

Արտիմետ համայնքի Րաֆֆու և Բակունց փողոցները կգազիֆիկացվեն. համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Նշված փողոցների գազաֆիկացումը կիրականացվի սուբվենցիոն ծրագրով` 15 մլն 715 հազար դրամի շրջանակում` պետություն-համայնք 50% համաֆինանսավորմամբ: Նշենք, որ Արտիմետ համայնքի տնտեսությունների գրեթե 70%-ն արդեն գազաֆիկացված է: Ծրագրով նախատեսված աշխատանքների արդյունքում կգազաֆիկացվի ևս 30%-ը` 129 տնտեսություն, և համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Ծրագրի...

Մարզպետը հետևել է Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածում  մեկնարկած կապիտալ նորոգման աշխատանքներին

Մարզպետը հետևել է Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածում մեկնարկած կապիտալ նորոգման աշխատանքներին 08.06.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի և ճանապարհաշինության ոլորտի այլ պատասխանատուների հետ այսօր հետևել է Երևանյան փողոցի հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածում երեկ մեկնարկած կապիտալ նորոգման աշխատանքներին: Արմավիր քաղաքի համար կենսական նշանակություն ունեցող ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: 983.4 մլն դրամ ընդհանուր բյուջեով ծրագրի...

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի  2.07 կմ հատվածը  կապիտալ կնորոգվի

Արմավիր քաղաքի Երևանյան փողոցի 2.07 կմ հատվածը կապիտալ կնորոգվի 08.06.2020

Մարզկենտրոն Արմավիրում այսօրվանից մեկնարկել են բոլորիս համար շատ սպասված Մ-5 Արմավիր-Մ-9 (Արմավիր քաղաքի Երևանյան փողոց) հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.07 կմ հատվածի կապիտալ նորոգման աշխատանքները: Արմավիր քաղաքի համար կենսական նշանակության ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ` պատվիրակությամբ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության: Ճանապարհի հիմնանորոգման ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 983.4 մլն դրամ:

ՀՀ վերաքննիչ դատարանը  մերժել է  «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դատական հայցը

ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի դատական հայցը 06.06.2020

ՀՀ վերաքննիչ դատարանը որոշում է կայացրել և մերժել Անդրանիկ Նահապետյանի` «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի, ընդդեմ ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, ՀՀ կրթության տեսչական մարմնի, ՀՀ կրթության և գիտության նախարարության՝ «ՀՀ Արմավիրի մարզպետ Հ.Մաթևոսյանի կողմից 04.04.2019թ. կայացված թիվ ՄՈ/112-2019 որոշումը ոչ իրավաչափ ճանաչելու, որպես հետևանք՝ Անդրանիկ Նահապետյանին «Արագածի Մ.Մեխակյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49