Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Արմավիրի մարզում բուռն և արդյունավետ կերպով շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները

Արմավիրի մարզում բուռն և արդյունավետ կերպով շարունակվում են գյուղատնտեսական աշխատանքները 06.04.2020

Որպես գյուղատնտեսական ուղղվածությամբ մարզ` դեռևս ձմռան ամիսներից կարևորվել է գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական փուլը` ամուր հիմք ստեղծելով բերքառատ տարվա համար: Գարնանային հրատապ աշխատանքների իրականացման շրջանակներում առաջնային համարելով հեղեղումների դեմ պայքարի աշխատանքները ժամանակին և ճիշտ կազմակերպելը` մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համապատասխան կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովն ուսումնասիրել է մարզի տարածքով հոսող Արաքս, Քասախ, Մեծամոր գետերի հեղեղատարների...

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչները մարզպետարանին են հանձնել  եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ներկայացուցիչները մարզպետարանին են հանձնել եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահաններ 06.04.2020

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների Արմավիրի մարզի ներկայացուցիչներն այսօր մարզպետարանին են հանձնել իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված 150 պաշտպանիչ դիմավահան՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Միջազգային չափանիշներին համապատասխան դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը կազմակերպվել է մարզի խմբավարների միջոցով` սանիտարական բոլոր կանոնների պահպանմամբ: Իրականացված բարեխիղճ աշխատանքի և աջակցության կարևոր ձեռնարկի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում...

Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում

Կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում 03.04.2020

Հարգելի թոշակառուներ և նպաստառուներ: Ապրիլ ամսվա կենսաթոշակների (նպաստների) կանխիկ վճարումն իրականացվելու է բացառապես շահառուների հաշվառման հասցեներում` տուն առաքելու միջոցով: Խնդրում ենք կենսաթոշակների (նպաստների) համար փոստային բաժանմունքներ չայցելել: Բոլոր այն դեպքերում, երբ կենսաթոշակի (նպաստի) կանխիկ վճարումը հնարավոր չի լինի իրականացնել շահառուի՝ հաշվառման հասցեում չբնակվելու պատճառով, վճարումը կկազմակերպվի քաղաքացու հաշվառման հասցեի փոստային բաժանմունքներում՝ ապրիլի 10-ից սկսած՝ պահպանելով համաճարակի պայմաններում անվտանգության բոլոր կանոնները:

Արմավիրի մարզում հսկիչ անցակետեր են սահմանվել

Արմավիրի մարզում հսկիչ անցակետեր են սահմանվել 02.04.2020

Ինչպես տեղեկացվել է, ՀՀ պարետի նոր ցուցումով՝ ապրիլի 1-ի ժամը 14:00-ից մինչև ապրիլի 12-ը ներառյալ երկարացվել են արտակարգ ռեժիմի պայմաններում տեղաշարժի և տնտեսական գործունեության որոշ տեսակների նկատմամբ սահմանափակումները: Նոր որոշմամբ կատարվել են հետևյալ փոփոխությունները` •Դադարեցվել է հանրային տրանսպորտի գործունեությունը` բացառությամբ երկաթուղային տրանսպորտի: Թույլատրվում է տաքսիների գործունեությունը: •Սահմանափակել է անձանց միջմարզային տեղաշարժը: Տեղաշարժը հնարավոր է աշխատանք-տուն երթուղիով և մեկ-երկու այլ բացառությամբ: Պարետի որոշման համաձայն...

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանում աշխատանքային օրերին և ժամերին կգործի հերթապահություն

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզպետարանում աշխատանքային օրերին և ժամերին կգործի հերթապահություն 30.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Ձեզ հուզող հարցերին օպերատիվ արձագանքելու նպատակով Արմավիրի մարզպետարանում աշխատանքային օրերին և ժամերին կգործի հերթապահություն` (0237) 2 08 56 հեռախոսային համարով: Հայցում ենք Ձեր ներողամտությունը և կրկին անգամ կոչ անում. լինել զգոն, չտրվել խուճապի, հետևել անձնական հիգիենային և կանխարգելիչ միջոցառումներին՝ պահպանելով արտակարգ ռեժիմի կանոններն ու դրսևորելով սոցիալական պատասխանատվություն: Առողջություն բոլորին:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային  միջոցները չեն  գործի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արմավիրի մարզում ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները չեն գործի 25.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, Հանրապետությունում նոր տեսակի կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված՝ Արմավիրի մարզում չեն գործի միջմարզային հետևյալ ուղղություններով կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցները՝ ✔️Երևան-Արմավիր-Երևան ✔️ Երևան-Էջմիածին-Երևան ✔️ Երևան-Փարաքար-Երևան ✔️ Երևան-Մերձավան-Երևան ✔️ Երևան-Նորակերտ-Երևան ✔️Երևան-Նալբանդյան-Երևան ✔️ Երևան-Քարակերտ-Երևան Չեն գործի նաև...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 14:41:33