Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքները հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը

Աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքները հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը 15.03.2020

Կորոնավիրուսի կանխարգելման հանձանժողովի նիստի որոշման համաձայն՝ Արմավիրի մարզպետարանի, այդ թվում՝ առանձնացված կառուցվածքային ստորաբաժանումների (ՍԱՏԳ) գործառույթներից ու ծանրաբեռնվածությունից ելնելով դիտարկվում է մոտակա 10 օրերի ընթացքում աշխատակիցների մի մասի դեպքում աշխատանքները հեռահար եղանակով իրականացնելու հնարավորությունը։ Սա հատկապես վերաբերում է 60 և ավելի տարիք և/կամ շաքարային դիաբետ, սրտանոթային, շնչառական հիվանդություններ ունեցող անձնաց աշխատանքի կազմակերպմանը։  

Կայացել է մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը

Կայացել է մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը 13.03.2020

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորությամբ մարզպետարանում այսօր տեղի է ունեցել մարզում կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների իրականացման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին նիստը` մասնակցությամբ հանրապետական գործադիր մարմինների մարզային ստորաբաժանումների պատասխանատուների, քաղաքային համայնքների ղեկավարների, մարզպետարանի ենթակայությամբ գործող բուժհաստատությունների տնօրենների և ոլորտային այլ պատասխանատուների: Ողջունելով ներկաներին` մարզպետ Համբարձում Մաթևոսյանն...

Ուսումնական հաստատություններում դասապրոցեսները կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 23-ը

Ուսումնական հաստատություններում դասապրոցեսները կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 23-ը 13.03.2020

Ուսումնական հաստատություններում դասապրոցեսները կհետաձգվեն առնվազն մինչև մարտի 23-ը: Այս ժամկետը վերջնական չէ, կախված իրավիճակից` այն կարող է երկարացվել կամ ոչ: Այս մասին կառավարությունում ընդլայնված կազմով տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ֆեյսբուքյան զրույցի ընթացքում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արմավիրի մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողությունը գտնվում է  մարզպետարանի և  պատկան գերատեսչությունների անմիջական ուշադրության ներքո

Արմավիրի մարզում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի վերահսկողությունը գտնվում է մարզպետարանի և պատկան գերատեսչությունների անմիջական ուշադրության ներքո 12.03.2020

Արմավիրի մարզի հարգելի բնակիչներ, երեկ հանրապետությունում կորոնավիրուսի երեք նոր դեպք է արձանագրվել: Երկու հոգին ՀՀ քաղաքացի են, որոնցից մեկն` Էջմիածնի բնակիչ, իսկ երրորդն` Իտալիայի քաղաքացի, ով աշխատում Է Հայաստանում։ Երեքն էլ ժամանել են Իտալիայից: ✔️Պացիենտները մեկուսացված են: Նրանցից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է անհրաժեշտ բուժօգնություն: ✔️Այժմ կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ...

Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել. Առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել

Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել. Առողջապահության նախարարությունը կոչ է անում հանրության շրջանում ավելորդ խուճապ չառաջացնել 12.03.2020

Կորոնավիրուսի 3 նոր դեպք է հաստատվել: Պացիենտները հոսպիտալացված են ինֆեկցիոն հիվանդանոցում: Բոլորը Հայաստան ժամանել են Իտալիայից: Նրանցից 1-ը Իտալիայի (տարիքը` 51), իսկ 2-ը Հայաստանի քաղաքացիներ են (տարիքը` 45 և 27): Պացիենտներից երկուսն այս պահին չունեն գանգատներ: Երրորդ պացիենտը ջերմում է և ունի աջակողմյան բազալ թոքաբորբ, որի կապակցությամբ ստանում է ախտանշանային բուժում: Այս պահին կազմակերպվում են նրանց հետ սերտ շփումներ ունեցած անձանց մեկուսացման աշխատանքները: Հավելենք, որ բոլորն...

Ուսումնական հաստատություններն այսօր չեն գործի

Ուսումնական հաստատություններն այսօր չեն գործի 12.03.2020

Սույն թվականի մարտի 13-ին  դպրոցները, մանկապարտեզները, բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուսումնական հաստատությունները չեն գործի։ Կառավարությունում կհրավիրվի խորհրդակցություն կորոնավիրուսի հետ կապված ընթացիկ իրավիճակը գնահատելու համար։

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49