Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիր քաղաքի Կենտրոնական հրապարակի հարակից այգում այսօր ներկա է գտնվել պետականությանը նվիրված հուշակոթողի և պետականության կերտման ճանապարհին հերոսացած զորականի անմահ հիշատակին նվիրված «Հերոսների արահետ»-ի բացման հանդիսավոր արարողությանը։ Ստեփան Դավթյանի հեղինակած հուշակոթողը կանգնեցվել է ռուսաստանաբնակ գործարար Արտակ Յավրյանի աջակցությամբ, իսկ հարակից այգին բարեկարգվել է Արմավիրի համայնքապետարանի միջոցներով: Ողջունելով...

Մարզպետն ընդլայնված կազմով հերթական խորհրդակցությունն է անցկացրել 05.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել համայնքապետերի և վարչական միավորների ղեկավարների մասնակցությամբ: Խորհրդակցությանը ներկա են գտնվել նաև փոխմարզպետ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի գլխավոր քարտուղար Արամ Հովհաննիսյանը և աշխատակազմի ոլորտային պատասխանատուները: Մինչ օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Էդվարդ Հովհաննիսյանն ուրախությամբ տեղեկացրել է, որ կառավարությունը հավանության է արժանացրել մարզի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված...

Մազպետը հետևել է սուբվենցիոն ծրագրով Ոսկեհատի մանկապարտեզում մեկնարկած վերանորոգման աշխատանքներին 02.08.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի և ոլորտային պատասխանատուների ուղեկցությամբ այսօր այցելել է Ոսկեհատ բնակավայր՝ հետևելու կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվող համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկած մանկապարտեզի վերանորոգման աշխատանքներին: Ոլորտային պատասխանատուները, ներկայացնելով 37 մլն 788 հազար դրամ ծրագրային արժեքով և 70% պետության համաֆինանսավորմամբ...
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն Արմավիրի քաղաքային մարզադաշտում այսօր ներկա է գտնվել մարզի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցների միջև հուլիսի 18-ից մեկնարկած ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին: Ինչպես տեղեկացրել էինք, ֆուտբոլի առաջնությունն իրականացվել է մարզպետի նախաձեռնությամբ, իսկ կազմակերպչական աշխատանքներն ապահովել է մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը: Մարզպետարանի և միավորված համայնքապետարանների թիմերի միջև 9-ը օր տևած...

Մարզպետը ներկա է գտնվել Ակնալճի նորակառույց եկեղեցու օծման արարողությանը 30.07.2022
ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մեծամոր համայնքի Ակնալիճ բնակավայրում այսօր ներկա է գտնվել Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու օծման արարողությանը՝ հանդիսապետությամբ Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանի: Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվել է ակնալիճցիների նախաձեռնությամբ և ջանքերով: Եկեղեցու օծման արարողության ավարտին մարզպետը ծաղիկներ է խոնարհել հանուն հայրենիքի պաշտպանության զոհված ակնալիճցի քաջորդիների շիրիմներին և նրանց հիշատակը հավերժացնող...
ՀՀ Արմավիրի մարզի Էջմիածին և Արմավիր քաղաքներում տեղի է ունեցել «Արմավիրի երիտասարդների տուն» և «Էջմիածնի երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնների բացման հանդիսավոր արարողությունը: Կենտրոնների ստեղծմանը 2022 թ.-ին ձեռնամուխ են եղել ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն՝ Ճապոնիայի կառավարության, Էջմիածնի և Արմավիրի համայնքապետարանների աջակցությամբ: Բաց երիտասարդական կենտրոնները Էջմիածնի...


