Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը

Մարզպետն Էջմիածնում ներկա է գտնվել «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը 06.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը Արմավիրի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն Արքեպիսկոպոս Ադամյանի, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, համայնքի ավագանու և մեծաթիվ հյուրերի հետ Էջմիածնում այսօր ներկա է գտնվել բարերարներ Արամայիս Միրզոյանի, Կարեն և Արման Մկրտչյանների օժանդակությամբ վերանորոգված «Ծիծեռնակ» մանկապարտեզի բացմանը: Հյուրերին մանկապարտեզի սաներն ու դաստիարակները դիմավորել են տոնական բարձր տրամադրությամբ, ողջույնի խոսքերով, ինքնատիպ երգ ու պարով: Ողջունելով...

 Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները

Ընթացքի մեջ են Փարաքար համայնքի կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները 06.12.2019

ՀՀ կառավարության աջակցությամբ Փարաքար համայնքում ընթանում են կենտրոնական փողոցի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգման աշխատանքները: Ծրագրի ընդհանուր բյուջեն 135,759.0 հազար դրամ է, որից կառավարության համաֆինանսավորումը կազմում է 61,091.55 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 74,667.45 հազար դրամ: Ծրագրի շրջանակներում կատարվել է չորրորդ կարգի գրունտի մշակում և տոփանումով ետլիցք մայթերում, որին էլ հաջորդել է բետոնե եզրաքարերի տեղադրումը, 4600 քմ բազալտե խճի հիմնատակի իրականացումը...

Մարզի խոցելի խմբերի երեխաների համար կազմակերպվել է մեկօրյա ժամանց «Սիթիզեն»-ում

Մարզի խոցելի խմբերի երեխաների համար կազմակերպվել է մեկօրյա ժամանց «Սիթիզեն»-ում 06.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետարանի հետ համագործակցությամբ` «Վիկտորիա» միջազգային բարեգործական հիմնադրամը և «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը մարզի խոցելի խմբերի 30 երեխայի համար մեկօրյա անվճար ժամանց են կազմակերպել «Սիթիզեն»-ում: Հագեցած օրվա ընթացքում երեխաները ձեռք են բերել նոր գիտելիքներ, օգտակար հմտություններ, կարողացել են բացահայտել ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, հաղթահարել մարտահրավերներ՝ դառնալով ավելի ինքնավստահ: Նրանք նաև...

Քննարկվել են Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները

Քննարկվել են Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի համայնքներում 2-րդ փուլով նախատեսվող աշխատանքները 04.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր խորհրդակցություն է անցկացրել Ջրային կոմիտեի Ջրօգտագործող ընկերություններին աջակցող խմբի համակարգող Կարեն Դադոյանի, մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանի, մարզի ջրօգտագործող ընկերությունների տնօրենների, Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրում ընդգրկված 41 համայնքից 16 համայնքի ղեկավարի  և ոլորտային այլ պատասխանատուների մասնակցությամբ: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրասիական զարգացման...

Մարզպետը Մայիսյան և Մեծամոր համայնքներում ծանոթացել է հաշվետու տարում իրականացված ծրագրերին

Մարզպետը Մայիսյան և Մեծամոր համայնքներում ծանոթացել է հաշվետու տարում իրականացված ծրագրերին 02.12.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը շարունակվող համայնքային այցերի շրջանակում եղել է Մայիսյանում և Մեծամորում` ծանոթանալու կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, պետական աջակցությամբ և համայնքի միջոցներով կատարված աշխատանքներին: Մայիսյանում մարզպետին ներկայացվել են սուբվենցիոն ծրագրով համայնքի գլխավոր թիվ 1 փողոցի փոսային և ընդհանուր հիմնանորոգման, մի հատվածի բարեկարգման և ասֆալտապատման աշխատանքները` 17 մլն 497.8 հազար դրամ...

 Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային այցերը շարունակվում են

Մարզպետ Համբարձում Մաթևոսյանի համայնքային այցերը շարունակվում են 29.11.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանն այսօր այցելել է Արմավիր, Արազափ և Մարգարա համայնքներ` ծանոթանալու կառավարություն-համայնքներ համատեղ ֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերին, համայնքի բյուջեի միջոցներով և բարերարների աջակցությամբ իրականացված աշխատանքներին: Արմավիր համայնքում մարզպետին ներկայացվել է խմելու ջրագծի կառուցման սուբվենցիոն ծրագրի ընթացքը, որը շարունակությունն է հանդիսանում մարզի առաջնահերթ լուծում պահանջող ծրագրի շրջանակներում համայնքում իրականացված համանուն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:32:08