Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը շնորհավորել է ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին` նոր ռեկորդներով  աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ

Մարզպետը շնորհավորել է ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին` նոր ռեկորդներով աշխարհի առաջնության կրկնակի չեմպիոն դառնալու կապակցությամբ 26.09.2019

Արմավիրի մարզի ազգաբնակչության եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ծանրամարտիկ Սիմոն Մարտիրոսյանին` Թաիլանդի Պատտայա քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության շրջանակներում 109 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվելու առթիվ` ցանկանալով անսպառ եռանդ եւ բազում հաղթանակներ: Վստահ եմ, որ Սիմոն Մարտիրոսյանն այսուհետ եւս բարձր կպահի մեր երկրի, հայրենի մարզի պատիվը` մարզական ասպարեզում նոր նվաճումների հասնելով:  

 ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

ՏԿԵ նախարարն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում 26.09.2019

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր աշխատանքային այցով եղել է ՀԱԷԿ-ում՝ ծանոթանալու պլանային նախազգուշական վերանորոգման (ՊՆՎ) շրջանակներում իրականացված աշխատանքների արդյունքներին, ընթացիկ վիճակին, արտադրատնտեսական գործունեությանը, ինչպես նաև երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով իրականացվող միջոցառումների ընթացքին։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանի, փոխնախարար Հակոբ Վարդանյանի և ՀԱԷԿ-ի ղեկավար անձնակազմի ուղեկցությամբ...

 Արմավիրի մարզում գյուղմթերքի իրացման խնդիր չկա. Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյան

Արմավիրի մարզում գյուղմթերքի իրացման խնդիր չկա. Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյան 25.09.2019

Անդրադառնալով Արմավիրի մարզում գյուղմթերքի իրացման վերաբերյալ այսօր մամուլում տեղ գտած լուրերին` Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը հավաստում է, որ մարզում գյուղմթերքի, մասնավորապե` սմբուկի իրացման խնդիր չկա: Ավելին, Պռոշյանի կոնյակի գործարանի Արմավիրի մասնաճյուղում ամեն օր մթերվում է 20-25 տոննա սմբուկ` կիլոգրամը 60-70 դրամով:

 Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքում սկսվել է մանկապարտեզի կապիտալ վերանորոգումը

Սուբվենցիոն ծրագրի շրջանակում Մարգարա համայնքում սկսվել է մանկապարտեզի կապիտալ վերանորոգումը 25.09.2019

Համայնքների տնտեսական եւ սոցիալական զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում սահմանամերձ Մարգարա համայնքում սկսվել են մանկապարտեզի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Ծրագրի նախագծանախահաշվային արժեքը 25 մլն 898.66 հազար դրամ է, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը կազմում է 16 մլն 834.13 հազար դրամ, իսկ համայնքի մասնակցությունը` 9 մլն 064.53 հազար դրամ, համապատասխանապար 65 եւ 35 տոկոս: *** Արմավիրի մարզի 40 համայնքի...

 Ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիր` 7 համայնքում

Ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիր` 7 համայնքում 23.09.2019

ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել պետական բյուջեի միջոցների հաշվին «Վեոլիա Ջուր» ՓԲԸ -ի սպասարկման տարածքում գտնվող համայնքների ջրամատակարարման համակարգերի վերակառուցման ծրագիրը, որի շրջանակում համապատասխան աշխատանքներ կիրականացվեն նաեւ Արմավիրի մարզի 7 համայնքում, այդ թվում` Արմավիր (քաղ.) Մեծամոր (քաղ.) Արևաշատ Մուսալեռ Ոսկեհատ Արշալույս Հովտամեջ Վերը նշված համայնքներում ջրամատակարարման համակարգերի...

 Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը

Հանդիսավորությամբ նշվել է Մուսա լեռան հերոսամարտի 104-ամյակը 22.09.2019

Տարիների ընթացքում ձեւավորված ավանդույթի համաձայն սեպտեմբեր ամսի երրորդ կիրակի օրը Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիրում տոնակատարություն է կազմակերպվում եւ զուռնա-թմբուկով, մարտական շուրջպարով, ազգային արժանապատվության բարձր զգացումով նշվում է հերոսամարտի տարելիցն ու հարգանքի տուրք է մատուցվում 18 նահատակների հիշատակին։ Ավանդական դարձած տոնակատարութանն այսօր աշխարհի տարբեր վայրերում ապրող մուսալեռցիների ու մեծ թվով հյուրերի հետ մասնակցել են նաեւ ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալ Կարեն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 12:40:44