Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գրադարանավարի օրվա առթիվ մարզպետն այցելել է Արմավիրի մարզային գրադարան

Գրադարանավարի օրվա առթիվ մարզպետն այցելել է Արմավիրի մարզային գրադարան 07.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը Գրադարանավարի օրվա առթիվ այսօր այցելել է Արմավիրի մարզային գրադարան: Գրադարանի տնօրեն Աիդա Ղազարյանի ուղեկցությամբ մարզպետը շրջել է գրադարանում, ծանոթացել գրքային ֆոնդին և համալրման ընթացիկ աշխատանքներին, զրուցել գրադարանավարների հետ և շնորհավորել նրանց մասնագիտական տոնի առթիվ` ընդգծելով գրադարանավարի բացառիկ դերն ու նշանակությունը տարբեր տարիքային խմբերի շրջանում գրքի, ընթերցանության նկատմամբ չմարող հետաքրքրության հարցում: Գրադարան այցի...

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում

Վարչապետն աշխատանքային այցով եղել է Արմավիրի մարզում 06.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Հայաստանի ազգային հերոս, արգենտինահայ գործարար, բարերար Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս դե Արմենիա»՝ «Հայաստանի հողեր» ՓԲԸ-ի տնտեսություն։ Տնտեսությունը գտնվում է Արմավիրի մարզի Բաղրամյան տարածաշրջանի Արևադաշտ գյուղում։ Նիկոլ Փաշինյանը և Էդուարդո Էռնեկյանը շրջայց են կատարել տնտեսության տարածքում, եղել խաղողի այգիներում, գինեգործարանում։ Շրջայցի ընթացքում կառավարության ղեկավարին ներկայացվել են խաղողի այգիների մշակման և...

 ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձն Ուսուցչի օրվա առթիվ 05.10.2019

Սիրելի ուսուցիչներ, Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ մասնագիտական տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Այս տոնական օրը եւս մեկ հրաշալի առիթ է մեր երախտագիտությունը ձեզ հայտնելու եւ ձեր վաստակի առջեւ խոնարհվելու համար: Ինքներդ գիտեք, որ ձեր դերն անփոխարինելի է մեր կյանքում, քանի որ հենց ձեզ է վերապահված սերունդներին կրթելու եւ հայեցի դաստիարակելու պատվաբեր առաքելությունը։ Դրանով է պայմանավորված, որ դպրոցը` ի դեմս ձեզ, շարունակում է մնալ պետության եւ ժողովրդի ապագան կերտող դարբնոցը։ Սիրելի...

Հանդիպում-քննարկում` գյուղատնտեսության ապահովագրության ներդրման տեղեկատվական արշավի շրջանակներում

Հանդիպում-քննարկում` գյուղատնտեսության ապահովագրության ներդրման տեղեկատվական արշավի շրջանակներում 02.10.2019

Սեպտեմբերի 30-ից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագիրը, որի շրջանակներում խաղող եւ ծիրան մշակաբույսերի համար հասանելի է լինելու գյուղատնտեսության ապահովագրությունը: Ծրագիրը համակարգելու է «Գյուղատնտեսությունը ապահովագրողների ազգային գործակալություն» հասարակական կազմակերպությունը` համագործակցելով ՀՀ կառավարության, ապահովագրական ընկերությունների եւ միջազգային դոնորների հետ: Գյուղատնտեսության ապահովագրության ներդրման...

 Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը

Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում տեղի է ունեցել Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը 02.10.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի, Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանի եւ այլ պաշտոնյաների մասնակցությամբ Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում այսօր տեղի է ունեցել Ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի, քոլեջի եւ ուսումնական կենտրոնի առաջին կուրսեցիների երդման հանդիսավոր արարողությունը: Բարձրաստիճան սպաներն ու պաշտոնյաները նախ ծաղիկներ են խոնարհել Արցախյան ազատամարտում զոհված մարտիկների եւ Հայաստանի առաջին Հանրապետության հիմնադիր...

«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի լաբորատորիան վերանորոգվել է եւ վերազինվել արդիական բժշկական սարքավորումներով

«Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի լաբորատորիան վերանորոգվել է եւ վերազինվել արդիական բժշկական սարքավորումներով 02.10.2019

Հայասատանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ վերանորոգվել է Բաղրամյանի տարածաջրջանի Մյասնիկյան համայնքում գործող «Քեւօրք եւ Անիտա Փակումեանների հիշատակի «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոն»-ի լաբորատորիան եւ 5-րդ Հայկական բժշկական առաքելության շրջանակում, ամերիկահայ Միշել Թութելյանի նվիրատվությամբ վերազինվել արդիական բժշկական սարքավորումներով: Իրականացված վերանորոգման աշխատանքներին եւ նվիրաբերված բժշկական սարքավորումներին (ուլտրաձայնային հետազոտման եւ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 17:29:28