Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նորոգվում է միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք ճանապարահահատվածը

Նորոգվում է միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք ճանապարահահատվածը 03.09.2019

ՀՀ պետական բյուջեի միջոցներով սկսվել է Երեւան-Արմավիր Մ-5 միջպետական մայրուղու Մուսալեռ-Պտղունք 3,7 կմ երկարությամբ ճանապարահահատվածի նորոգման աշխատանքները, որի արդյունքում առաջացած աղացած ասֆալտը տրամադրվում է մարզի համայնքներին` փողոցներում փոսալցման եւ հարթեցման աշխատանքներ իրականացնելու համար: Առաջիկա օրերին կհրապարակվի այն համայնքների ցանկը, որտեղ կատարվել են փողոցների բարեկարգման աշխատանքներ: 

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն անակնկալ այց է կատարել մարզի կրթօջախներ

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն անակնկալ այց է կատարել մարզի կրթօջախներ 02.09.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանի ուղեկցությամբ այսօր անակնկալ այց է կատարել մարզի հանրակրթական ուսումնական հաստատություններ: Նա եղել է Վաղարշապատի Երվանդ Օտյանի անվան թիվ 7, Մեծամորի թիվ 1 եւ Արմավիրի Մովսես Սիլիկյանի անվան թիվ 6 հիմնական դպրոցներում, շրջել դասասենյակներով, զրուցել աշակերտների եւ ուսուցիչների հետ, հետաքրքրվել դասապրոցեսներով, շնորհավորել ու բարեմաղթել նոր ուսումնական տարվա...

 Քննարկվել է մարզում մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքի եւ առօրյա զբաղվածության կազմակերպման ծրագիրը

Քննարկվել է մարզում մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքի եւ առօրյա զբաղվածության կազմակերպման ծրագիրը 02.09.2019

Մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այսօր ընդունել է <<Երջանկության ճանապարհ>> բարեգործական հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Մարիամ Երիցյանին եւ Գուրգեն Զուրնաչյանին: Կազմակերպության պատասխանատուները մարզպետին ներկայացրել են իրենց գործունեության ծրագիրը, որի շրջանակում նախատեսվում է միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համատեղ ապահովել 18-65 տարեկան մտավոր խնդիր ունեցող անձանց ցերեկային խնամքն ու առօրյա զբաղվածությունը` ներդնելով ԱՄՆ-ում գործող նմանատիպ ցերեկային...

Մեկնարկել է նոր ուսումնական տարին

Մեկնարկել է նոր ուսումնական տարին 01.09.2019

ՀՀ Արմավիրի մարզի բոլոր կրթօջախներում Գիտելիքի, գրի ու դպրության օրը մեկնարկել է տոնական միջոցառումներով: Օրվա առթիվ մարզպետ Համբարձում Մաթեւոսյանն այցելել է Արաքսի (Վաղարշապատի տարածաշրջան) միջնակարգ դպրոց, որտեղ ուսումնական տարեսկիզբը նշանավորվել է «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի և նոր մարզադահլիճի բացմամբ: Շնորհավորհավորելով ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի, «Արմաթ» ինժեներական լաբորատորիայի և նոր մարզադահլիճի բացման կապակցությամբ՝ մարզպետ Համբարձում...

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի շնորհավորական ուղերձը Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ 30.08.2019

Սիրելի´ դպրոցականներ, հարգարժան մանկավարժներ, կրթության համակարգի նվիրյալներ, հարգելի ծնողներ,  Շնորհավորում եմ բոլորիդ նոր ուսումնական տարվա մեկնարկն ազդարարող Գիտելիքի, գրի ու դպրության օրվա կապակցությամբ: Յուրաքանչյուր տարվա սեպտեմբերի մեկը գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբն է: Հատկապես ջերմորեն եմ շնորհավորում առաջին անգամ գիտության դարբնոց ոտք դնող փոքրիկներին: Թող այս սեպտեմբերի 1-ը նոր ժպիտներ ու հաջողություններ բերի...

Տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը

Տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը 29.08.2019

ՀՀ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանի գլխավորությամբ այսօր  տեղի է ունեցել 2019-2020 ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքներին նվիրված օգոստոսյան խորհրդակցությունը: Խորհրդակցությանը մասնակցել են փոխմարզպետ Կարեն Գրիգորյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի պաշտոնակատար Սոնյա Բուդաղյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ: Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը ոլորտի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28